«Առավոտ». Նախագահական ընտրություններից առաջ իշխանությունների կողմից փոփոխությունների կամք չկա
Վերջին լուրեր
«Իրավունքի գերակայության» հ/կ նախագահ և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունների կողմից փոփոխությունների կամք չկա. «Ընտրություններից հետո կլինի` ինչպես մինչև հիմա եղել է»:
Թերթի հարցին` սա հերթական փափուկ բարձը չի՞, որ ասում են, թե Ընտրական օրենսգրքի առաջարկները ընտրություններից հետո կքննարկենք` նա պատասխանեց. «Այո, դա պատրանք է ուղղակի»:
ՀՀԿ պատգամավոր, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը գտնում է, որ ներկայացված առաջարկներից մեկը, ըստ որի' քաղաքացին, որը հաշվառված չէ, իրավունք չպետք է ունենա մասնակցելու ընտրություններին, հակասահմանադրական է: Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ` «դա ընդհանրապես գալիս է Սահմանադրական դատարանի որոշումից, որ քաղաքացիական ինստիտուտի վերաբերյալ նման որոշում կայացրեց: Կարծում եմ՝ թյուրըմբռնում է եղել Դավիթ Հարությունյանի կողմից: Սահմանադրական դատարանի որոշումը նրանով էր պայմանավորված, որ ընդհանրապես այդ քաղաքացիությունը մարդկանց վզին փաթաթված չլինի: Եվ ովքեր որ 6 ամսից ավելի Հայաստանում չեն, իրենց պետք է հաշվառումից հանեն: Դրանք իրար հետ կապված են' հաշվառումից հանելն ու ընտրացուցակներում չլինելը»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել