Pussy Riot-ի աղջիկները` Time-ի «Տարվա մարդ» անվանակարգում
Վերջին լուրեր
Pussy Riot պանկ խմբի մասնակիցները ներառվել են ամերիկյան Time ամսագրի «տարվա մարդ» անվանակարգի թեկնածուների ցուցակում. այս մասին հաղորդում է BBC-ն։
«Այս տարի շատերն են տուժել ազատության և այլախոհության արտահայտման համար, սակայն ռուսական ֆեմինիստական խումբը բարձր գին է վճարել իր քաղաքական հայացքների արտահայտման համար»,-նշվում է պարբերականի կայքում։
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին եկեղեցում պանկ աղոթք կազմակերպած խմբի երեք աղջիկները՝ Մարիա Ալյոխինան, Նադեժդա Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը, մեղադրվել են խուլիգանության համար և դատապարտվել 2 տարի ազատազրկման։ Աղջիկներից մեկի՝ Սամուցևիչի նկատմամբ վճիռը դատարանը հետագայում վերանայել էլ՝ փոխարինելով պայմանական ազատազրկման։
Ըստ ավանդույթի՝ Time պարբերականը, 1972 թվականից սկսած, իր վերջին՝ դեկտեմբերյան համարում հայտարարում է «տարվա մարդու» անունը։
Տարբեր տարիներին մրցույթի դափնեկիր են դարձել Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Բուշը, Վլադիմիր Պուտինը։ Հաղթողին ընտրում է Time պարբերականը, սակայն կայքում ընթերցողներին առաջարկվում է քվեարկել թեկնածուների օգտին։ Ներկա պահին ընթերցողների համակրանքը պանկ ֆեմինիստուհիների կողմը չէ. նրանց ձայն է տվել քվեարկողների միայն 33%-ը, իսկ դեմ՝ 67%-ը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել