Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն 

Ստյոպա Սաֆարյանի արձագանքը Ոստիկանության անձնագրային վիզաների վարչության պետի հայտարարությանը

Վերջին լուրեր

Թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Իմ միակ շարժառիթը ազատ եւ արդար ընտրություններով հաղթելն է

Ազատության ռադիոկայանի նոյեմբերի 26-ի հիմնական թողարկումից տեղեկացա, որ նույն օրը մամուլի ասուլիսում ընտրացուցակների ուռճացվածության մասին իմ գնահատականի կապակցությամբ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը բացառել է որեւէ դիտավորություն, նաեւ՝ հայտարարել, որ ցուցակները «պատշաճ վիճակում են», իսկ թեկնածուի հայտարարությունները «այլ շարժառիթներ ունեն»: Նաեւ հորդորել է ինձ՝ եթե «աղաղակող խախտումներ կամ սխալներ եմ գտել», ապա «օգտվեմ Ընտրական օրենսգրքի հնարավորությունից եւ քվեարկության օրվանից 5 օր առաջ դիմեմ Անձնագրային ծառայություն այդ անճշտությունների վերաբերյալ համապատասխան դիմումով»:

Թե ինչպես է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը բավարարում իմ դիմումները' ես եւ հանրությունը տեսանք ընդամենը օրեր առաջ, երբ գրավոր պահանջել էի ինձ տրամադրել ոչ միայն թիվ 1 ընտրատարածքի, այլ նաեւ Հանրապետության բոլոր ընտրողների ընտրացուցակները, որոնք բաց, հրապարակման ենթակա փաստաթղթեր են: Ըստ որում, Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը իրավունք է վերապահում յուրաքանչյուր մարդու, առավել եւս՝ ընտրական պասիվ իրավունք ունեցող թեկնածուին պատկան մարմնից պահանջել եւ ստանալ իրեն անհրաժեշտ տեղակատվությունը: Վերստին արձանագրեմ, որ ինձ տրամադրվեցին միայն թիվ 1 ընտրատարածքի ցուցակները, բայց ոչ հանրապետության ընտրողների ցուցակը: Սա՝ տեղեկատվության կարգով:

Կարծում եմ' Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հարգարժան պետը կհամաձայնի, որ պատգամավորության թեկնածունները պետք է բացառապես իրենց քարոզարշավը վարեն, գաղափարներն ու ծրագրերը հասցնեն ընտրողին, այլ ոչ թե զբաղվեն շուրջ 65.000 ընտրողների տվյալներ ճշտելով: Այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի եթերից պարոն Քոչարյանի հնչեցրած մտքերը ստիպել էին շատ քաղաքացիների հենց այսօր երեկոյան զանգահարել իմ նախընտրական շտաբ եւ տրամադրել իրենց տնօրինած տեղեկությունները: Պարոն Քոչարյանի համար հնչեցնում եմ դրանցից մեկը:

Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի 4/1 շենքի թիվ 24 հասցեի դիմաց ընտրացուցակներում հաշվառված է 8 ընտրող: Բնակարանը 2 տարի առաջ պատկանել է 3 ընտրողից բաղկացած Գրիգորյանների ընտանիքին. Գրիգորյան Գեւորգ Հովհաննեսի, ծնվ.՝ 26/07/1960, Գրիգորյան Նինա Հայկավարդի, ծնվ.՝ 20/01/1960, Գրիգորյան Տիգրան Գեւորգի, ծնվ.՝ 14/10/1982: 2 տարի առաջ այն վաճառվել է 5 ընտրող ունեցող Փաշինյան-Կարապետյան ընտանիքին: Այս օրերին վերջիններս առաջիկա ընտրությունների մասին համապատասխան հանձնաժողովից ստացել են ծանուցում, որում իրենցից բացի հիշատակված են նաեւ 2 տարի առաջ գնված բնակարանի նախկին բնակիչները:

Մի կողմ եմ թողնում, թե ինչու բնակիչների ստացված ծանուցման մեջ Գրիգորյանների հերթական համարներ են հիշատակված, 41056, 41057 եւ 41058, մինչդեռ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից ինձ տրամադրված ցուցակներում նրանց համարներն են 14184, 14185, 14186: Առայժմ չեմ ուզում մտածել, որ ինձ տրամադրվել է այլ ընտրացուցակ եւ այլ համարակալմամբ, իսկ հանձնաժողովներն առաջնորդվում են մեկ ուրիշ ընտրացուցակով…. Ընդունենք, որ վրիպակ է, կամ բնակարանի տերերն են սխալ փոխանցել հերթական համարները:

Սակայն չեմ կարող չհարցնել, թե առուծախի պատշաճ պայմանագրով բնակարանը ձեռք բերելուց հետո ինչպես է պատահել, որ նախկին սեփականատերերը շարունակում են ընտրացուցակներում ներառված մնալ հին հասցեում: Բնակարանի նոր տերերի պնդմամբ, իրենք անգամ տեղյակ չեն՝ նրանք շարունակում են գրանցվա՞ծ մնալ այդ հասցեում, թե՞ միայն հաշվառված են ընտրացուցակում:

Կարծում եմ՝ այս մի օրինակն արդեն ցույց է տալիս, թե որչափ «պատշաճ վիճակում» են ընտրացուցակները:

Սրան հավելեմ այն, որ դեռեւս մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ իմ վստահված անձերից մեկի բնակարանի դիմաց ընտրողների ցուցակում «ավելացված» են եղել 4 ընտրողներ, իսկ մեկ այլ հասցեում էլ՝ 6 «հավելյալ» ընտրող: Ծանոթներիս /ովքեր այժմ իմ նախընտրական թիմի անդամներն են/ միայն ընտրություններից հետո է հաջողվել ընտրացուցակներում այդ հասցեներից հանել նշված «հավելյալ» ընտրողներին: Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել նաեւ այս տվյալները, թեպետ այն արդեն տխուր պատմություն է:

Այսքանից հետո, կարծում եմ, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հարգարժան պետը պետք է կիսի իմ մտահոգությունները, որոնք հենված են մոտ անցյալի ու ներկայի միանգամայն որոշակի փաստերի վրա, ինչպես նաեւ՝ համաձայնի, որ անգամ 5-ից ու 6-ից ավել ընտրողներ ունեցող հասցեները տեսականորեն արդեն ռիսկային են, ինչի մասին էլ հայտարարել եմ նոյեմբերի 26-ի ասուլիսի ընթացքում: Իսկ այժմ էլ Գրիգորյանների ընտանիքի 3 ընտրողների ներկայությունը Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի 4/1 շենքի թիվ 24 հասցեի դիմաց դրա վառ ապացույցն է:

Այ, եթե ինձ տրամադրված լինեին Հանրապետության բոլոր ընտրողների ցուցակները, ապա, վստահաբար կկարողանայինք պարզել, թե այժմ որտեղ են բնակվում ու հաշվառված Գրիգորյանները, որովհետեւ բացառված է, որ նրանք նոր բնակարանում գրանցման կարիքը չունենային 2 տարի շարունակ:

Սա ընդամենը մեկ փաստ է, որը բացահայտվել է ժամեր առաջ: Մեր կողմից հայտնաբերվել են նաեւ այնպիսի ընտրողներ, որոնք արդեն 20 տարի է ինչ Հայաստանում չեն: Վստահաբար, նրանք չեն կարող այս ընթացքում այլ երկրի քաղաքացիություն ձեռքբերած չլինել: Հետեւաբար, հարց է ծագում՝ ո՞ւմ ենք խաբում, թե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ընտրողներ են: Առաջիկայում կհրապարկվեն նման որոշ տվյալներ եւս՝ ցույց տալու համար, թե որքան «պատշաճ վիճակում» են ընտրացուցակները: Սրան էլ գումարած այնպիսի մարդկանց անունները, ովքեր արդեն քանի տարի է մահացած են, բայց մեր պետական գերատեսչությունները մեկը մյուսից թաքուն են պահում այդ տվյալները, եւ այդ անունները դուրս չեն գալիս ընտրացուցակներից /վաղը կհրապարակենք այդպիսի դեպքեր եւս/:

Եթե Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տրամադրած ցուցակներում նրանք դեռեւս ընտրող են, ըստ որում՝ տարիներ շարունակ, ապա նշանակում է' ողջ են: Իսկ եթե չեն դիմում իրենց ցուցակներից հանելու համար, ապա մեղավորը իրենք են: Ահա թե ինչու տարեց տարի, ընտրությունից ընտրություն ընտրողների թիվը գնալով ավելանում է, չնայած արտագաղթի միտումներն ու Հայաստանից մեկնողների պաշտոնական վիճակագրությունը միանգամայն հակառակի մասին են վկայում:

Կարծում եմ, այսքանը բավարար է հասկանալու համար, որ թիվ 1 ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրություններում իմ միակ շահագրգռությունը ազատ եւ արդար ընտրություններով հաղթելն է: Իսկ դրա համար՝ չեմ կարող չմտահոգվել այսչափ «պատշաճ վիճակում» գտնվող ցուցակներով:

Հարգանքներով՝
Ստեփան Սաֆարյան
Թիվ 1 ընտրատարածաքում ԱԺ պատգամավորի թեկնածու

Հետգրություն: Հուսով եմ, ոչ մեկ չի պահանջի այս օրերի ընթացքում տրամադրել 65.000-անոց ընտրողների ցուցակի ամբողջական վերլուծությունը: Բայց ինքս ամեն անգամ կհրապարակեմ այն, ինչ հայտնաբերում են իմ շտաբի անդամները: Իսկ վաղվա համար այդպիսի տվյալներ նույնպես կլինեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլար
Ամենադիտված