«Ռեալի» հետ խաղում չեմ համաձայնվի ոչ ոքիի հետ. Ռադամել Ֆալկաո
Վերջին լուրեր
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն բավականին լուրջ է տրամադրված Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալի» հետ հանդիպմանը. տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
«Ռեալի» հետ խաղում չեմ համաձայնվի ոչ ոքիի հետ: «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները վճռական են տրամադրված և կպայքարեն հաղթանակի համար: Իհարկե, ոչ ոքին նույնպես վատ արդյունք չէ, սակայն երբ ֆուտբոլիստը դուրս է գալիս դաշտ, պետք է փորձի հաղթել: Ես մասնակցել եմ բազմաթիվ կարևոր դերբիների, և մրցակիցը հասկանում է, որ մենք չենք թուլանալու։ Այս մրցաշրջանում մեր թիմային խաղն ավելի ուժեղ է: Բացի այդ, մեր խաղացողներն ավելի միասնական են դարձել»,-հայտարարել է Ֆալկաոն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել