«Գեղեցկության թագուհի» մեքսիկուհին մահացել է փոխհրաձգության ժամանակ (տեսանյութ)
Վերջին լուրեր
Մեքսիկայի արևմուտքում գտնվող Մոկորիո քաղաքում հանցագործ խմբավորման անդամների և զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է «Սինալոա նահանգի Միս-2012» Մարիա Սուսանա Ֆլորես Գամեսը. փոխանցում է Взгляд-ը։
22-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզվում են. կա միջադեպի մի քանի վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ աղջիկը քայլում էր փողոցում իր փեսացուի հետ, երբ զինվորականների և հանցագործների միջև փոխհրաձգություն է սկսվել։ Փամփուշտները պատահաբար դիպել են երիտասարդներին։ Նրանք տեղում մահացել են։
Մյուս՝ ոչ պաշտոնական վարկածի համաձայն՝ աղջկա փեսացուն զինվորականների վրա հարձակում կատարած հանցավոր խմբավորման մեջ էր։ Սակայն այս դեպքում, նշում են փորձագետները, հարց է առաջանում, թե ինչ էր անում Ֆլորեսը հարձակման տեղում։ Իշխանությունները խոսք են տալիս մանրամասն հետաքննել տեղի ունեցածը։ Աղջկա մարմինը պատրաստում են թաղման։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել