Սիրիայի քրդերը համախմբվում են դաշնային հանրապետության ստեղծման համար
Վերջին լուրեր
Սիրիայի քրդերը որոշել են համախմբվել դաշնային հանրապետություն ստեղծելու համար. այս մասին տեղեկությունը տարածվել է այսօր Էրբիլ քաղաքից (Իրաք)։ Համաձայնությունը ձեռք է բերվել ավելի վաղ միմյանց դեմ պայքարող «Դեմոկրատական միության» և Քրդական ազգային խորհրդի միջև։ Բանակցությունների հաջողությանը նպաստել է իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին. հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ըստ երկկողմանի համաձայնության՝ կուսակցությունները պայմանավորվել են անվտանգության համատեղ ծառայության ստեղծման, ռազմական կազմակերպությունների համատեղման և սահմանային կետերի պաշտպանության շուրջ։ Երկու խմբավորումների՝ Դամասկոսի նկատմամբ քաղաքական պահանջը քրդերին լայն ինքնավարության տրամադրումն է Սիրիական ֆեդերացիայի և իրավունքների շրջանակում, որոնցից քրդերը զրկվել են Հաֆեզի և Բաշար ալ Ասադի ռեժիմների օրոք։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել