Էրիկ Աբիդալը վերադառնում է մեծ ֆուտբոլ
Վերջին լուրեր
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը շարունակում է անձնվեր աշխատել, որպեսզի վերադառնա մեծ ֆուտբոլ. տեղեկացնում է իսպանական մամուլը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը լուրջ է տրամադրված և ջանք չի խնայում մարզումների ժամանակ։
«Շարունակում եմ աշխատել, որպեսզի կազմ վերադառնամ որքան հնարավոր է շուտ։ Շուտով կտեսնվենք, ընկերնե՛ր»,- գրել է ֆուտբոլիստը Twitter և Facebook սոցցանցերի իր էջերում:
Հիշեցնենք, որ Աբիդալի բժիշկները հայտնել էին, որ ֆուտբոլիստը դաշտ կարող է դուրս գալ ամանորյա տոներից հետո: Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, հայտարարել է, որ մտադիր է ավելի շուտ վերադառնալ կազմ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել