«Վեսթ Հեմի» երկրպագուն նացիստական ողջույնի համար ցմահ զրկվեց մարզադաշտ մտնելու հնարավորությունից (տեսանյութ)
Վերջին լուրեր
Լոնդոնի «Վեսթ Հեմի» երկրպագուներն Անգլիայի առաջնության շրջանակներում «Վեսթ Հեմ»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ անթույլատրելի արարք են թույլ տվել. տեղեկացնում է The Telegraph-ը:
«Վեսթ Հեմի» երկրպագուները խաղի ժամանակ երգել են «Վիվա Լացիո» կատարումը, իսկ որոշ տեսախցիկներ էլ արձանագրել են, թե ինչպես են մի շարք երկրպագուներ նացիստական տխրահռչակ ողջույնի ձևն ուղղել «Տոտենհեմի» երկրպագուներին, որի արդյունքում «Վեսթ Հեմի» երկրպագուներից մեկը ցմահ զրկվել է մարզադաշտ մտնելու հնարավորությունից։
Ավելի վաղ «Տոտենհեմի» երկրպագուները տուժել էին Հռոմում Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ, երբ մի շարք իտալացիներ հարձակվել էին անգլիական ակումբի երկրպագուների վրա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել