Գազպրոմը 30 տարվա պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ՝ նվազեցնելով կախվածությունը ԵՄ-ից
Վերջին լուրեր
Ռուսական գազային հսկան՝ Գազպրոմը, Թուրքիայի մասնավոր ընկերություններին գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր է կնքել՝ ապահովելով իր դիրքերը երկրի աճող շուկայում Եվրոպայում պահանջարկի անկման ֆոնին. հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորիչը Akfel, Bosphorus և Kibar ընկերություններին ռուսական արևմտյան ճանապարհով գազի ներկրման թույլտվություն է տրամադրել ավելի քան 30 տարի ժամկետով և Bati Hatti ընկերությանը տրամադրել է 23 տարվա ընթացքում գազ գնելու լիցենզիա:
«Այս գործարքը շատ կարևոր է Գազպրոմի համար։ Թուրքիան միշտ եղել է կարևոր և կայուն գործընկեր մեզ համար»,-ասել է Գազպրոմէկսպորտի պաշտոնյաներից մեկը։
Թուրքիան օգտագործում է գազը որպես հիմնական վառելիք էլեկտրակայանների համար և 10 տարվա ընթացքում նախատեսում է էլեկտրաէներգիայի սպառմամբ երրորդ տեղը զբաղեցնել Եվրոպայում՝ առաջ անցնելով Բրիտանիայից, և դառնալ էներգետիկ առևտրի կարևորագույն կենտրոններից մեկը։
Իր հերթին Գազպրոմը ցանկանում է նվազեցնել կախվածությունը Եվրամիությանից, որին բաժին է հասնում ռուսական մոնոպոլիստի արտահանման 80%-ը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել