ԲՀԿ-ն թիվ 1 ընտրատարածքում որևէ թեկնածուի չի սատարելու
Վերջին լուրեր
Դեկտեմբերի 2-ին Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ավանի թիվ 1 ընտրատարածքում մրցում են «Ժառանգության» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, Տարոն Մարգարյանի աներորդին՝ ՀՀԿ ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը, և ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը:
Լուրեր.com-ը զրուցեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ՝ ճշտելու, թե ԲՀԿ-ն ում է սատարելու թիվ 1 ընտրատարածքում։
«Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության որևէ թեկնածուի ԲՀԿ-ն չի սատարելու։ Սա մեր քաղաքական որոշումն է»,-ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքից ընտրված հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից`«Հարսնաքարի» հայտնի ողբերգական դեպքերի պատճառով։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել