Կիրկորովն առաջին անգամ ցուցադրել է դստերը
Վերջին լուրեր
Ուղիղ մեկ տարի առաջ Ֆիլիպ Կիրկորովը առաջին անգամ հայր դարձավ։
Առ այսօր ոչ մի հասարակ մահկանացուի չէր հաջողվել տեսնել նրա դստրիկին՝ Ալլա-Վիկտորիային։ Ահա եկավ ժամանակը և հայտնի հայրիկը որոշեց ողջ աշխարհին ցուց տալ իր աղջկան։ Իր Twitter-ի էջում արտիստը հրապարակել է իր ընկերներից մեկի կողմից Իսրայելի ճանապարհին արված լուսանկարը։
Նրանում պատկերված է, թե ինչպես է Ֆիլիպը օդանավի մեջ կերակրում իր դստերը։ Իսկ արտիստը հետևյալ կերպ է մեկնաբանել լուսանկարը. «Շատ երջանիկ եմ։ Այսօր՝ իմ արքայադստեր հետ՝ ընտանեկան շրջապատով և Մոսկվայից հեռու»,-գրում է glamurchik.tochka.net-ը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ