Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին Հայաստանի Մ17 հավաքականը զիջել է Հունգարիայի թիմին Վերջերս լավ չէր զգում իրեն Աննան, ուշ-ուշ էր տանից դուրս գալիս. մանրամասներ՝ Աննա Աբաջյանի մահվան մասին Կալասը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ հնչած կրակոցներից հետո Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ Կապան քաղաքի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Արաղչի Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Պայքարը ԱՊԼ-ում թեժանում է Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած 

«Դարի գործարքի» հերքումը (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Պետական գույքի կառավարման վարչությունում առաջխաղացում է արձանագրվել. այսօր այս գերատեսչությունը ֆեյքերով նախապես խոստացված պարզաբանումն է ուղարկել մեզ՝ կցելով երկարաշունչ, սովետական շրջանի պոմիդորի բերքահավաքի մասին պատմող անտաղանդ գրառումների ոճով շարադրություն-բացատրություն: Պաշտոնական պարզաբանման համար ՊԳԿ վարչությանը կարելի է միայն ողջունել՝ սեփական դեմքով հանդես գալու համարձակության, լրագրողների հետ անմիջական շփման ունակությունը չկորցնելու համար, ինչը չի կարելի ասել մյուսների մասին: Ընդհանրապես, ֆեյքային պատերազմները հատուկ թեմա են՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում գերատեսչությունները նախընտրում են իրենց «բոստանին» («բոստան» եզրը օգտագործվում է առ այն, որ կառույցների շատ ու շատ ղեկավարներ, նստելով նշանակովի աթոռին, միանգամից սկսում են կարծել, թե մտել են անձնական բոստան և կարող են ցանկացած ձևով այնտեղ հարցեր լուծել) վերաբերող ցանկացած հրապարակման պատասխանել ֆեյքային հարձակումներով («ֆեյքերը» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անիրական անուններով գրանցված հասցեատերեր են, որոնց այդ հասցեները հնարավորություն են տալիս իրական կյանքում սեփական անձի անկարողությունն ու անպիտանիությունը վիրտուալ տիրույթում դարձնել պիտանի՝ միայն իրենց մակարդակին բնորոշ որակումներ շռայլելով այս ու այնտեղ, իսկ երբ հաչոցը պատասխան չի ստանում, ավելի են ոգևորվում և այլևս ինքնաբավարարման հասնում միայն ու միայն այդ եղանակով). ֆեյքերը հատկապես լայն տարածում են գտել ոստիկանությունում, որտեղ դրանք, ըստ էության, բարձրացված են պաշտոնական մակարդակի. բավական է մի աննշան քննադատություն ոստիկանության հասցեին, ոստիկանական-ֆեյք-ոհմակները վրա են տալիս. հավանաբար, դրանց հետևում թաքնվածները հատուկ վճարվում են ոստիկանության արտաբյուջեից: Այս մարտավարությունն, իհարկե, հասկանալի է, ինչպես և հասկանալի է դրա նպատակադրումը՝ «աղտահանել» լրատվական դաշտը՝ այնտեղ թողնելով միայն պրես-ռելիզներ արտագրողներ և «սազանդարներ»՝ իրենց «Տեր այսինչների» գովքն ըստ պատշաճի կազմակերպելու համար:

Իսկ հիմա մի երկու բառ կոնկրետ ՊԳԿ վարչության պարզաբանման հաշվով: Այս վարչության լրատվական ծառայությունը, որն ի վերջո հնարավորություն ստացավ արդարացնել սեփական գոյությունը, երկուէջանոց իր պարզաբանմանը կից նաև լուսանկարներ է ուղարկել, ընդ որում՝ 53 մեքենայի հաշվով ամենաշատը մի 15-ի, և երկար-բարակ բացատրել, թե՝ տեսե՛ք, ինչ լավություն ենք արել, այդ մետաղի ջարդոնը դեռ մի բան էլ ավել գնով վաճառել, քանի որ որպես մետաղի ջարդոն՝ այս 53 մեքենաները գնահատվել էին սկզբում ընդամենը 1 մլն 802 հազար դրամ։ Գործի մեջ ենք մտցրել ավտոտեխսպասարկման մասնագետներին, որոնք էլ պրպտել և գտել են այնտեղ ինչ-ինչ մասեր, որոնց շնորհիվ գնահատման արժեքը բարձրացվել և հասել է 3,5 մլն-ի:

«Տասնամյակներ շարունակ մեքենաների այդ մնացորդները կուտակվել էին, և Զվարթնոցի կոնցեսիոն կառավարիչ ընկերությունը որոշել էր պետական սեփականություն հանդիսացող մետաղի ու թիթեղի կույտերից ազատվել, մաքրել տարածքը: Իսկ այդ մետաղակույտերի մեջ ամեն ինչ չէ, որ պիտանի է»,-ասված է պարզաբանման մեջ: Սա նշանակում է, որ, ասենք, 1993-ին «ԳԱԶ- 31029» մեքենան, որ գնահատվել է ընդամենը 10 000 դրամ, և որի լուսանկարը, բնականաբար, չկար, «տասնամյակներ շարունակ» գցված է եղել «Զվարթնոցում», երբ ամենասովորական, մեքենաներից չհասկացող մարդն էլ հասկանում է որ «ԳԱԶ-31»-երը «պադավատներն» են, որոնք անխնայաբար տաքսու տակ հաստատ չեն գործածվել, այնպես որ գոնե մի բոլտ, գոնե մի լույս կարող էր մնացած լինել, որը գնահատվեր ավելին, քան 10 000 դրամն է, էլ չենք խոսում շարժիչի մասին: Ի դեպ, որոշ լուսանկարներում մեր գործընկեր լրատվականի ներկայացուցիչը փորձել է հրամցնել շենքերի բակում կայանված ինչ-որ անհայտ ծագման մեքենաների մնացուկներ, այնպես որ դա էլ այլ հարց է, թե ինչ լուսանկարներ են հրամցված, և ինչպես կարելի է ապացուցել, թե ներկայացվող լուսանկարներում հենց ա՛յն ավտոմեքենաներն են, որոնք «Զվարթնոցը» ցանկանում է դուրս գրել:

Ի դեպ, այլ հարց է նաև, թե ինչպես են 90-ականների ավտոմեքենաներն այդքան կարճ ժամանակահատվածում վերածվել մեքենայի ջարդոնի. ի՞նչ է, Զվարթնոցում Լենկ-Թեմուրի հետնորդներն էին այդ մեքենաները շահագործում. այս առումով միայն մի միտք է ծագում՝ առաջարկություն ներկայացնել հատուկ հանձնաժողովի ստեղծման նպատակով՝ պետական գույքն այդ աստիճան անխնա օգտագործողներին, փչացնողներին բացահայտելու և պատժելու համար. չէ՞ որ այս տարիներին, ըստ էության, Հայաստանի մեծ մասը հենց այդպես՝ որպես մետաղի ջարդոն դուրս գրվեց և ծախվեց:

Մեքենաների ցանկում առկա է «ԶԻԼ-130»՝ 1990թ. արտադրության, գնահատված ընդամենը 98 000 դրամ և, փաստորեն, սա էլ է որպես մետաղի ջարդոն որակվում, թեև էլի ոչ մի լուսանկար, հավաստող փաստ չկա այն դեպքում, երբ այսօր մեր բանակի ողնաշարը հենց այս ԶԻԼ-երն են կազմում, որոնց շարքում 1990թ. «ԶԻԼ-130»-ը պարզապես կփայլեր բանակի հիմնական մաս կազմող 30-40 տարվա հնության, բայց սարքին մեքենաների կողքին: Չկա նաև «Ցիստեռն ցեմենտի»՝ «մետաղաջարդոն» լինելու որևէ ապացույց, իսկ նման բան ապացուցել ցանկացողներին պարզապես խորհուրդ ենք տալիս պատվիրել որևէ մետաղյա բաք և մեզ ուղարկել դրա նախահաշիվը:

Ինչ վերաբերում է ֆեյքերի կամ թեկուզ և հիշյալ պաշտոնական պարզաբանման մեջ առկա անհեթեթությանը՝ ինչ-ինչ պատվերներ կատարելու առումով, ապա հիշեցնենք, որ հրապարակման համար առաջին ազդակը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի արձագանքն էր ու ցանկությունը, թե իրենք էլ կարող էին դա գնել. այս առումով երևի թե բանից անտեղյակ Արմեն Երիցյանին էլ է փորձ արվում վիրավորել՝ մեղադրելով նրան ինչ-ինչ պատվերներ տալու մեջ (ի գիտություն պատվերներով աշխատած և ըստ այդմ լրագրողի կոչումը պատվեր գրելու մեջ տեսնողների՝ ես երբևէ որևէ մեկի պատվեր չեմ կատարել, չեմ կատարում և չեմ էլ կատարելու, որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում չի էլ կարող երազել ինձ՝ ինչ-որ բան պատվիրել կարողանալու մեջ, քանի որ ես առաջնորդվում եմ միայն ու միայն ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու շահով, որն էլ իմ պատվիրատուն է. սա միակ և առաջին ու վերջին բացատրությունը բոլոր նրանց, ում մտքով կանցնի փորձել ինձ նման բան վերագրել):

Իսկ վերջում ՊԳԿ վարչությանն ուղղակի խնդրանք՝ հրապարակումը բավական հետաքրքրություն էր առաջացրել, Lurer-com-ին էին դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ ցանկանալով ճշտել, թե ինչպես կարելի է նմանատիպ մրցույթների մասնակցել, և հնարավոր է արդյոք, որ հիշյալ մրցույթին էլ կարողանան մասնակցություն ունենալ: Ըստ այդմ, խնդրում ենք մեր հարգարժան ՊԳԿ լրատվական վարչությանը՝ հստակ պարզաբանել մրցույթների մասնակցության ընթացակարգը՝ մեր քաղաքացիներին օգնելու նպատակով:

Լուսինե Կեսոյան

Կից ներկայացնում ենք մեզ ուղարկված պարզաբանում-հերքումը, ինչպես նաև վարչության պեղած լուսանկարները:

Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է

Լուրեր.com էլեկտրոնային կայքում թյուր մեկնաբանություններով անդրադարձ է եղել ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի գույքից 53 միավոր տրանսպորտային միջոցի վաճառքի վերաբերյալ որոշմանը: Հոդվածագիրն իրեն նեղություն չի տվել պարզելու, թե խոսքն ինչ մեքենաների մասին է և դրանք ինչ վիճակում են, առաջնորդվելով միայն սեփական կանխատրամադրվածությամբ: Հուսով ենք, որ նման մոտեցումը գոնե անտեղյակությամբ է պայմանավորված և ոչ՝ դիտավորությամբ, քանի որ հոդվածագիրը ջանք ու եռանդ, նաև մուր չի խնայել իր որակումների ու գնահատականների համար: Սակայն մեր արձագանքի առաջին դրդապատճառը ոչ այնքան լրագրողին իր մասնագիտական էթիկայի մասին հիշեցնելն է, նրա գիտելիքները կամ բարեկրթությունն իրեն հոգեհարազատ «կշեռքով» չափելը, որքան՝ լրատվամիջոցի ապատեղեկատվությունը փարատելը, որպեսզի լրագրողի անձնական տրամադրությունն ու տրամադրվածությունը հանրային ընկալման համար խեղաթյուրված պատկեր չստեղծեն:

Հարկ ենք համարում պարզաբանել, թե իրականում ինչ է ներկայացնում իրենից «53 մեքենա» ասվածը, առաջին հերթին ներկայացնելով դրանց լուսանկարները, որոնք, թերևս լրացուցիչ որևէ մեկնաբանության կարիք չունեն:

ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագիծն ու հիմնավորումները կարդացողը կտեսնի, որ վաճառքի համար ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված գույքն օգտագործման համար ոչ պիտանի է որակված. «Գնահատման պահի դրությամբ գույքը գտնվում էր ապակոմպլետավորված վիճակում, որը չի շահագործվում: Գույքը ֆիզիկապես և բարոյապես մաշված է»:

Ոմանք թերևս պատշաճ ուշադրություն չեն դարձրել այս ձևակերպմանը և ոչ էլ փորձել են Պետական գույքի կառավարման վարչությունից կամ վերոհիշյալ ընկերությունից ճշտել, թե խոսքն ինչ «մեքենաների» մասին է:

Իրականում այդ պայմանական 53 անուն գույքը մեքենա կոչելը խիստ չափազանցություն է, քանի որ որևէ միավորի դեպքում անգամ չի կարելի խոսել գույքն ինչ-որ ձևով շահագործելու հնարավորության մասին: Տասնամյակներ շարունակ մեքենաների այդ մնացորդները կուտակվել էին և Զվարթնոցի կոնցեսիոն կառավարիչ ընկերությունը որոշել էր պետական սեփականություն հանդիսացող մետաղի ու թիթեղի կույտերից ազատվել, մաքրել տարածքը: Իսկ այդ մետաղակույտերի մեջ ամեն ինչ չէ, որ պիտանի է անգամ մետաղի ջարդոնի համար: Իդեպ, այդտեղ չուգուն ընդհանրապես չի եղել: Մասնագետների դիտարկմամբ, միջին տվյալներով որպես ջարդոն 1 մեքենայից առավելագույնս հնարավոր է օգտագործել 1 տոննա մետաղ, ընդհանուրը, ենթադրենք՝ 53 տոննա: Իսկ 1 տոննա մետաղի շուկայական գինը 34 հազար դրամ է՝ բորսայի հրապարակած տվյալներով: Այսինքն, այդ ամենը որպես մետաղի ջարդոն վաճառելու դեպքում առավելագույնը 1մլն 802 հազար դրամ կգոյանար: Այնինչ հրապարակման մեջ անխնա քննադատվում է հենց վաճառքի գինը՝ 3515000 դրամ: Ներկայացնենք, թե ինչպես է այն ձևավորվել:
Գնահատման համար ընտրվել է այլ տարբերակ. պարզաբանենք, որ գնահատումն ըստ օրենքի պահանջի, իրականացվել է մասնագետների կողմից և այսօր միանշանակ կարող ենք փաստել, որ ըստ այդմ առավելագույն գնով կատարված գործարքը միանշանակ հաջողված է: Կրկին խոսենք փաստերով, բացելով գնահատման սկզբունքների փակագծերը:

Այսօրվա շուկայում նմանատիպ գույքի համեմատական տվյալներ չկան, որոնց հետ հնարավոր կլիներ համադրել գնահատվող մեքենաները: Գնահատողները դիմել են ավտոտեխսպասարկման մասնագետների օգնությանը, որոնց միջոցով պարզել են, թե որ միավորից ինչ դետալ կարելի է օգտագործել որպես ավտոպահեստամաս և առաջնորդվել են այդ դետալների շուկայական արժեքներով: Արդյունքում ստացվել է մետաղի ջարդոնից գրեթե կրկնակի բարձր գին, որով և վաճառվել են «53 մեքենաները»:

Կառավարության վերոհիշյալ որոշման ընդդիմախոսներին խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ դիտել լուսանկարներն ու համոզվել, որ որոշման նախագծում մենք ընդամենը ստիպված էինք պահպանել գույքի պայմանական անվանակարգերը՝ ասենք «Հունդաի-Պոնի», «ԶԻԼ – 130, «Ցիստեռն ցեմենտի», «ՊԱԶ - 672Մ», «Տրակտոր ԴՏ – 75» և այլն, քանի որ ընկերության հաշվեկշռային բազայում երբեմնի մեքենայի մաս կազմած յուրաքանչյուր մետաղ կամ կույտ շարունակել է կրել իր նախաստեղծ անվանումը և ՊԳԿ վարչությունը ստիպված էր պահպանել գույքի պայմանական անվանումն ու ցանկը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հերթական անգամ փաստում է, որ գործում է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և շարունակում հանդես գալ դրան ուղղված նախաձեռնություններով: Վարչությունը գնահատում է լրատվամիջոցների արձագանքներն այս կամ այն քայլին, սիրով համագործակցում, եթե դրանք առողջ մտահոգության կամ սրտացավության արդյունք են և կրկին հիշեցնում, որ մեր գործունեությունը հրապարակային է, բաց՝ ԶԼՄ-ների առաջ: Իսկ ոչնչից մեծ աղմուկ ստեղծելու սիրահարներին և նրանց պատվիրատուներին ըմբռնումով ենք մոտենում, հասկանալով, թե ինչ հիասթափության բախվեցին՝ հերթական «դարի բացահայտման» սնանկությունը տեսնելով:


Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում «կունենանք թարմ տավարի մսի աճող գների զսպում որոշակի ժամանակաշրջանում»․ Հարություն ՄնացականյանԹրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխություն «Ում դուր չի գալիս, թե ինչու եմ ես աջակցում ՔՊ-ին, առաջարկում եմ միաժամանակ խմել քնաբեր և լուծողական»․ Մգեր ԱրմենինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալ «Հավատը հեշտ ճանապարհ չէ, այլ զոհողության, երբեմն էլ տառապանքի ճանապարհ է». Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իսպանիայում ՀՀ դեսպանը Փաշինյանի անունից ստացել է «Գերնիկա» մրցանակը, որը շնորհվել է նաև Իլհամ Ալիևին Երեկ հայ ժողովուրդը, մի կողմից, զբաղված էր իր առօրյա գործերով, մյուս կողմից՝ փորձում էր մի կերպ զսպել սրտխառնոցը․ Արմեն Այվազյանը՝ Քաղաքացու օրվա մասին Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը․ Գագիկ Սուրենյան Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին Հայաստանի Մ17 հավաքականը զիջել է Հունգարիայի թիմին Վերջերս լավ չէր զգում իրեն Աննան, ուշ-ուշ էր տանից դուրս գալիս. մանրամասներ՝ Աննա Աբաջյանի մահվան մասին Կալասը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ հնչած կրակոցներից հետո Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ Կապան քաղաքի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուՏարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Արաղչի Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Պայքարը ԱՊԼ-ում թեժանում է Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը՝ «խորոված-փարթիի» համերգից հետո «Ավան առողջության կենտրոն»-ում գողացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Ճապոնիայի վարչապետը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը Այս ծանր շրջանում կարողանում ենք մեր դրոշը բարձրացնել և ուրախություն պարգևել հայ ազգին․ Գարիկ Կարապետյան Փաշինյանն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին Փեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայում տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար Նոր ճանապարհը Երևանից Բերդ հասնելու ընթացքը կրճատում է մեկ ժամով. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին (տեսանյութ) Բժիշկը զգուշացրել է հայտնի ըմպելիքի մահացու վտանգի մասին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 26-ինԿոլումբիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից Նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք՝ սա ստրկության քարոզ է. Քրիստինե Վարդանյան Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև Լարսը բաց է Թրամփի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած կասկածյալը ասել է, թե ով է եղել իր թիրախը Ավտովթար Քասախ գյուղում․ կա տուժածԲանակցողները չեն մեկնել Իսլամաբադ․ ինչ է ասել ԹրամփըՀՀ ավտոճանապարհների վիճակը ապրիլի 26-ի առավատյան Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է. ՄանրամասներԹրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո (տեսանյութ) Ֆրանսիան արդիականացնում է իր Rafale կործանիչները՝ ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ապրիլի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Ամենադիտված