«Ալկոյանոյին» չհաղթելը լիակատար աղետ կլինի. Ժոզե Մոուրինյու
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ալկոյանոյի» հետ կայանալիք խաղի մասին և հույս հայտնել, որ երկրպագուները կաջակցեն թիմի երիտասարդ խաղացողներին:
«Ես խնդրում եմ մեր երկրպագուներին՝ յուրահատուկ սեր և մաքսիմալ հարգանք ցուցաբերել մեր երիտասարդ խաղացողների նկատմամբ: Նրանք չորսն են` Չերիշեև, Մորատա, Ռոդրիգես և Նաչո: Ինչադան կարող է քննադատել այն ամենը, ինչը ցանկանում է, ես դա կընդունեմ: Եթե չհաղթենք «Ալկոյանոյին», դա լիակատար աղետ կլինի: Պարտավոր ենք լուրջ խաղ ցուցադրել: Դրան արժանի են ինչպես երկրպագուները, այնպես էլ մրցակիցը»,-հայտարարել է պորտուգալացի մասնագետը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել