ՀՅԴ որոշումն անհայտ է
Վերջին լուրեր
Դեկտեմբերի 2-ին Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ավանի թիվ 1 ընտրատարածքում մրցում են «Ժառանգության» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, Տարոն Մարգարյանի աներորդի՝ ՀՀԿ ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը, և ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը:
Լուրեր.com-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ՝ ճշտելու, թե ՀՅԴ-ն ում է սատարելու թիվ 1 ընտրատարածքում։ Նրա խոսքերով՝ ՀՅԴ-ն դեռ որոշում չի կայացրել։
«Որոշում կայացնելու դեպքում կհայտարարենք»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում ընտրված հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ «Հարսնաքարի» հայտնի ողբերգական դեպքերի պատճառով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)