Վրաստանի պաշտպանության նախարարը Ռուսաստանի բազաներն անվանել է «գլխավոր վտանգ»
Վերջին լուրեր
Վրաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Ալասանիան երեքշաբթի օրը հայտարարել է, որ Աբխազիայում և հարավային Օսիայում տեղակայված ռազմական բազաներն իր երկրի համար գլխավոր վտանգն են. փոխանցում է ВЗГЛЯД թերթի թղթակիցը Թբիլիսիից։
«Մենք պետք է ուժեղացնենք հատուկ, օպերատիվ ուժերի բաղադրիչը՝ հակահրթիռային համակարգերից շեշտը տեղափոխելով հրետանային ապահովության վրա»,-ասել է Ալասանիան։
«Մեր պաշտպանության համակարգը պետք է համապատասխանեցվի տարածաշրջանային վտանգներին»,-ասել է նա։ Ալասանիայի խոսքերով՝ «գլխավոր վտանգը մեր տարածքի վրա անօրիանական ճանապարհով տեղակայված ռուսական զինված ուժերի հետ մարտերի վերսկսումն է»։
«Այդ իսկ պատճառով շեշտը պետք է դրվի խաղաղության պահպանման և միջազգային հանրության վրա, ինչը ենթադրում է Եվրամիության դիտորդական առաքելության արդյուավետության աճ», որը գտնվում է աբխազական և հարավօսական սահմանի մոտակայքում 2008 թվականի պատերազմից հետո»,-ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ