ՀԱԿ-ի որոշումն անհայտ է
Վերջին լուրեր
Դեկտեմբերի 2-ին Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ավանի թիվ 1 ընտրատարածքում մրցում են «Ժառանգության» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, Տարոն Մարգարյանի աներորդին՝ ՀՀԿ ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը, և ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը:
Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ՝ ճշտելու, թե ՀԱԿ-ն ում է սատարելու թիվ 1 ընտրատարածքում։
«Դեռ նման որոշում չունենք։ Առաջիկա օրերին կլինի քաղխորհրդի նիստ, և եթե անհրաժեշություն լինի նման որոշում կայացնելու, որոշում կկայացնենք, եթե ոչ, մենք կթողնենք մեր ընտրողների, բնակիչների որոշմանը։ Ամեն դեպքում, այս պահին նման որոշում դեռ չկա, այդ հարցը դեռ բարձացված չէ։ Հնարավոր է, քաղխորհրդում քննարկվի։ Նիստը կլինի չորեքշաբթի օրը, բայց չգիտեմ՝ հարցը օրակարգում կա, թե՝ ոչ»,– ասաց ՀԱԿ պատգամավորը։
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում ընտրված հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ «Հարսնաքարի» հայտնի ողբերգական դեպքերի պատճառով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ