ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր 

«Ադրբեջանի հայկական սփյուռքը» կամ ալիևյան ռեժիմի հերթական էժանագին սուտը

Վերջին լուրեր

Նոյեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հանդես եկավ իրեն և ալիևյան ռեժիմին բնորոշ հերթական ցնդաբանությամբ: Այսպես, հղում չկատարելով որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրի՝ Ասլանովը հայտարարեց, թե իբր Ադրբեջանում բնակվում է ոչ ավելի, ոչ պակաս, քան 30 հազար հայ, որոնց «հիմնական իրավունքներն ու ազատություններն ադրբեջանական պետության կողմից երաշխավորվում են Սահմանադրությամբ»:

Քննարկել այս հայտարարության իսկությունն անիմաստ է: Բոլորս էլ գիտենք, որ դա, մեղմ ասած, մառազմ է: Ուղղակի անհրաժեշտ է նշել մի քանի հանգամանք, որոնք, ինքնըստինքյան, հօդս կցնդեցնեն Ասլանովի ապատեղեկատվությունը:

Սկսենք ամենատարրականից, ամենապարզից: Ադրբեջանն այսօր այնպիսի մի պետություն է, որտեղ բացահայտ, հասարակ, ազատ պայմաններում չի կարող ապրել անգամ մեկ հայ, քանզի այդ մասին հայտնի դառնալու դեպքում գազանաբար կսպանվի (ամենայն հավանականությամբ՝ կացնով) հրեշացած ամբոխի կողմից, ինչպես դա եղավ 80-ական թթ. վերջերին և 90-ական թթ. սկզբներին Սուգմայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Կովկասի թաթարների կողմից կազմակերպված այլ ջարդերի ժամանակ... ինչպես դա եղավ նաև մեր օրերում, երբ Ադրբեջանի պետական մեքենան տանջամահ անելով սպանեց Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, հասարակ հովիվ, քսանամյա Մանվել Սարիբեկյանին, որը մոլորվել էր, իսկ այնուհետև գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից: Պարզ է մեկ բան. Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը և հայերը անհամատեղելի են, ավելի ճիշտ՝ առաջինը հիմնված է հայատյացության վրա, դրա հիմքում ընկած է հայաոչնչացման միջոցով համախմբելը:

Եթե Ադրբեջանում բնակվում է 30 հազար հայ, ապա ինչո՞ւ հայերի (ոչ թե հայաստանցիների, այլ հենց հայերի՝ բոլոր նրանց, ովքեր չեն թաքցնում իրենց հայ լինելու փաստը) մուտքն Ադբեջան խստիվ արգելված է՝ չհաշված մի քանի մարզական միջոցառման շրջանակներում արվող վերապահումներ, որոնք էլ քաղաքական ենթատեքստ ունեն: Հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ այլ պետությունների քաղաքացիների չեն թողել մուտք գործել Ադրբեջան միայն այն պատճառով, որ վերջիններս ունեցել են հայկական ազգանուն: Ամենահիշարժանը երևի թե անցած տարվա հոկտեմբերի վերջին գրանցված դեպքն էր, երբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Գյուրջյանը, որը Բաքու էր մեկնում՝ գործուղման, ադրբեջանական AZAL ավիաընկերության կողմից առանց որևէ հիմնավորման չէր թողնվել Մոսկվա-Բաքու ինքնաթիռային չվերթին: Տվյալ փաստը երկար ժամանակ գտնվում էր ՌԴ քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և հանրահայտ ու ազդեցիկ լրագրողների ուշադրության կենտրոնում, որոնք քննադատության հսկայական ալիք և ամոթանք իջեցրեցին Բաքվի գլխին:

Եթե Ադրբեջանում բնակվում է 30 հազար հայ, ապա որտե՞ղ են նրանք, ինչու՞ մինչև այժմ ադրբեջանական հեռուստատեսությամբ կամ զանգվածային լրատվության որևէ միջոցով չի լուսաբանվել նրանց ապրելակերպը, ինչու՞ ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել դրանց: Վերջապես, դրանց մի մասն արդյոք բարեկամներ չունի Ադրբեջանից դուրս՝ Հայաստանում և այլ պետություններում, որոնց միջոցով հնարավորություն կունենային որևէ կերպ աշխարհին տեղյակ պահել իրենց մասին, ինչու չէ՝ խոսել նաև Ադրբեջանի «տոլերանտության մասին»: Ինչու՞ են նրանք լռում: Բնական է, լռում են, որովհետև չկան, գոյություն չունեն, տարիներ առաջ ջարդի են ենթարկվել կամ մի կերպ մազապուրծ եղել այդտեղից:

Բավարար համարելով հանգամանքների քանակը, ամեն դեպքում, հարկ է պարզել, թե ինչու է Ասլանովը հանդես եկել նման հայտարարությամբ: Ընդհանուր առմամբ, Ասլանովն իր հայտարարությունը հնչեցրել է՝ մենկանաբելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին ոչ թե համայն հայությունն է, այլ հայկական լոբբին է: Եվ դա այն դեպքում, երբ ամիսներ առաջ՝ սույն թվականի գարնանը, Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի բոլոր հայերն են՝ համայն հայությունը:

Հետաքրքիր է, թե ինչ է փոխվել այդ մի քանի ամիսների ընթացքում, ինչը խթանեց Իլհամ Ալիևին Ադրբեջանի թշնամիների ցուցակից միանգամից ջնջել միլիոնավոր մարդկանց: Հավանաբար, կարելի է ենթադրել, որ Ալիևի` Ադրբեջանի թշնամիների վերաբերյալ հայտարարության բովանդակության փոփոխությունը և համեմատաբար զսպված լինելը միջազգային հանրության ճնշման արդունք է: Ամեն դեպքում, պարզ է միայն մեկ բան: Վերոհիշյալ հայտարարություններով Իլհամ Ալիևը ապացուցեց իր անսկզբունքայնության և քաղաքական ոչ հասուն գործիչ լինելու փաստը, իսկ նրա աշխատակազմը հերթական անգամ ցուցաբերեց իր ոչ պրոֆեսիոնալ լինելը:

Տիգրան Աբրահամյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում
Ամենադիտված