«Շախտյորը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում է շնորհիվ բարձրակարգ խաղի. Արսեն Վենգեր
Վերջին լուրեր
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Евроспорт հեռուստաալիքի Евроголы հաղորդման ժամանակ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի անցած շաբաթվա խաղերը, աննկատ չի թողել նաև «Շախտյորի»՝ հաջորդ փուլ դուրս գալու փաստը:
«Ադրիանոյի հետ կապված դրվագը դժբախտ պատահար էր, և չի կարելի ասել, որ ուկրաինական ակումբը հաջորդ փուլ դուրս եկավ հենց այդ գոլի շնորհիվ: Ես դիտել եմ դոնեցկյան ակումբի խաղը «Չելսիի» հետ, որի ժամանակ «Շախտյորը» բարձրակարգ խաղ ցույց տվեց:
«Շախտյորը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրչափակչում է շնորհիվ իր բարձրակարգ խաղի, որը նա ցուցադրեց անցած խաղերում»,-Վենգերի խոսքերը մեջբերում է terrikon.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ