Վրաստանի նոր իշխանությունների օրոք ադրբեջանցիների վիճակը վատացել է
Վերջին լուրեր
Վրաստանաբնակ ադրբեջանցիների դրությունը Թբիլիսիում նոր իշխանությունների հաստատումից հետո վատացել է. այս մասին նոյեմբերի 25-ին Բաքվում լրագրողներին հայտարարել է «Ազգային վերածնության շարժում» կուսակցության պատգամավոր Ֆարաջ Ղուլիևը. փոխանցում է ИА REGNUM-ը:
Մասնավորապես նա վտանգավոր է համարել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արած հայտարարությունը՝ ստորագրված նավթային պայմանագրերի վերանայման մասին: Քաղաքական գործիչը նաև անբարենպաստ է համարում Վրաստանի տարածքով Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթուղու բացումը:
Բաքուն բողոքում է նաև, որ ադրբեջանցիները Վրաստանի իշխանական մարմիններում գրեթե ներկայացված չեն:
Ղուլիևը սուր քննադատության է ենթարկել նաև Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ղեկավար Սոյուն Սադիքովին, ով համագործակցում է Ռուսաստանում հայ համայնքի հասարակական միությունների հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ