ՖԻԴԵ-ի նախագահն առաջարկում է շախմատային մրցաշար անցկացնել Լեռնային Ղարաբաղում
Վերջին լուրեր
ՖԻԴԵ-ի (շախմատի միջազգային ֆեդերացիա) նախագահ Կիսան Իլյումժինովը առաջարկել է շախմատային մրցաշար անցկացնել Լեռնային Ղարաբաղում:
«Իսրայելա-պաղեստինյան սահմանին խաղաղություն հաստատելու նպատակով առաջարկում եմ այդ սահմանի մոտակայքում, որտեղ դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում, տեղադրել շախմատի սեղաններ, որպեսզի երեխաները մասնակցեն շախմատային մրցաշարին: Այս գաղափարը ես արդեն քննարկել եմ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ և նա իր համաձայնությունը տվել է: Իսրայելի ղեկավարությունը կարծես թե նույնպես դեմ չէ: Մնում է միայն գաղափարը կյանքի կոչենք: Նման միջոցառումը կարելի է կազմակերպել նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ կարող են խաղալ հայ և ադրբեջանցի երեխաները: Շախմատն իրականացնում է նաև խաղաղության առաքելություն»,- նախագահի խոսքերը մեջբերում է azerisport.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ