Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո 

Վարդան Ղուկասյանը գործ կունենա ոստիկանության հետ

Վերջին լուրեր

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում է իրեն քաղաքի տեր զգալ: Հենց այդ զգացողության պատճառով էլ, շատ հնարավոր է, որ շուտով Ղուկասյանը հերթական անգամ ոստիկանության հետ կապված խնդիրներ ունենա:

Իսկ պատճառը Գյումրիում սկսված հերթական ապօրինի շինարարությունն է: Նախկինում, ինչպես հայտնի է, Ղուկասյանի շինարարությունները «ապօրինի» պիտակից զերծ էին մնում: Քաղաքապետարանը թույլատրում էր շինարարություն իրականացնել, քաղաքապետն էլ իրականացնում էր: Հենց տարիներ շարունակ հաստատված «բարի ավանդույթներից» ելնելով էլ՝ Ղուկասյան Վարդանը հերթական շինարարությունն է սկսում և, ո՜վ զարմանք, նրան հայտնում են, թե «չի՛ կարելի»:

Խոսքը Գյումրու Տեքստիլ կոմբինատի տարածքում գազալցակայանի շինարարության մասին է: Տարածքը Ղուկասյանի սեփականությունն է, ճիշտ է, ձևակերպված ինչ-որ մեկի անունով: Այն գտնվում է բնակելի գոտում, Գյումրու ոստիկանության շենքի հետնամասում, մի խոսքով, այստեղ գազալցակայանի շինարարությունը խստիվ արգելվում է: Շինարարության թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը: Եվ ահա, Սամվել Բալասանյանի ղեկավարած քաղաքապետարանն արգելում է շինարարությունը, ավելին՝ տուգանում արգելքը զանց առնող և շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին:

Ղուկասյանը սա ընդունում է իբրև անձնական վիրավորանք՝ հայտարարելով, թե ոչ ոք չի կարող իրեն արգելել: Շինարարությունը շարունակվում է, ընդ որում, գազալցակայանի համար օգտագործում են նաև հարևանությամբ գտնվող տեքստիլ ֆաբրիկայի պատերի քարերը: Քաղաքապետարանը երկրորդ անգամ է տուգանում ապօրինի շինարարություն իրականացնողներին. մեր տեղեկություններով՝ առաջին անգամ տուգանքի գումարը կազմել է մոտ 400 հազար դրամ։ Երկրորդ անգամ խոսքն արդեն 2-2,5 մլն դրամի մասին է: Սակայն երկրորդ տուգանքն էլ, դատելով տրամադրվածությունից, Ղուկասյանին չի կանգնեցնելու: Քաղաքապետարանն էլ իր հերթին կարծես թե որոշել է վերջ դնել Գյումրիում Վարդան Ղուկասյանի տիրապետության շրջանին և առաջնորդվել բացառապես օրենքով: Իսկ այդ դեպքում արդեն հաջորդ քայլը ոստիկանություն դիմելն է լինելու՝ ապօրինի շինարարություն իրականացնող և քաղաքապետարանի արգելքներին ենթարկվել չցանկացողին սանձելու նպատակով:

Սամվել Բալասանյանի պաշտոնավարումը սկսվեց անակնկալներով: Ղուկասյանն առանց կրակոցների հեռացավ քաղաքապետարանից, փոխարենը՝ հսկայական «ժառանգություն» թողեց՝ պարտքերի տեսքով: Դատելով Ղուկասյանի հայտարարություններից՝ պարտքերը, սակայն, դեռ միայն «ծաղիկներն» են: Գազալցակայանի հետ կապված այս պատմությունը ցույց է տալիս, որ նախկին քաղաքապետը շարունակում է Գյումրին համարել իր անձնական օգտագործման տարածքը, որտեղ ինքն իրավունք ունի անել այն ամենը, ինչ ցանկանա: Քաղաքապետարանի ցանկացած միջամտություն քաղաքի նախկին տիրոջ կողմից, ինչպես տեսնում ենք, ընկալվում է իբրև մարտահրավեր և պատասխան ստանում այնպես, ինչպես սովոր է պատասխանել քաղաքապետն իրեն վիրավորանք հասցնողներին: Հարցը՝ թե գազալցակայանի կառուցումը բնակելի հատվածում իսկապես անթույլատրելի է, չի էլ քննարկվում: Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան հակամարտությունը շարունակվում է, այս պահի դրությամբ գազալցակայանի հետ կապված պատմությունը դեռևս տուգանքների հարթությունից այլ՝ քրեական բնույթի գործողությունների չի անցել: Սակայն որևէ երաշխիք, որ կոնֆլիկտն անցանկալի զարգացումներից կարող է զերծ մնալ, չկա:

Լուսինե Կեսոյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել
Ամենադիտված