Հայաստանը և Մալթան նախաստորագրեցին հարկային համաձայնագիր
Վերջին լուրեր
Մալթայի հարկային ծառայության հրավերով և նախաձեռնությամբ 2012թ. նոյեմբերի 19-22-ը Մալթայում անցկացվում էին բանակցություններ Հայաստանի Հանրապետության և Մալթայի կառավարության միջև՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը ստորագրմանը նախապատրաստելու նպատակով: Բանակցություններին հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:
Հայաստանի և Մալթայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չի տարածվում գույքի վրա, քանի որ Մալթայի հարկային օրենսդրությամբ գույքի հարկում նախատեսված չէ:
Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության եկան համաձայնագրի բոլոր հոդվածների շուրջ: Մասնավորապես՝ մշտական հաստատության, շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների, գույքի հավելաճի, ֆիզիկական անձանց հարկման վերաբերյալ հարցերի մասով: Համաձայնագիրը ներառում է նաև երկու երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակությունը կարգավորող հոդված:
Ներպետական արարողակարգերն անցնելուց հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ