Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո 

Սերժ Սարգսյանը Լիբանանում այցելել է Հայկազյան համալսարան

Վերջին լուրեր

Պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկազյան համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել Լիբանանի չորս առաջատար համալսարանների՝ Հայկազյան, Բեյրութի ամերիկյան (AUB), Լիբանանի ամերիկյան (LAU) և Սեն-Ժոզեֆ (Saint Joseph) համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայնագետ ուսանողների հետ: Նախագահը հանդես է եկել ելույթով և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:

«Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանում հյուրընկալվելը և ելույթով հանդես գալը յուրօրինակ զգացում է՝ ջերմ ու պարտավորեցնող: Այն հանգամանքը, որ սփյուռքյան միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը գտնվում է հենց Լիբանանում, վկայում է հայ-լիբանանյան առանձնահատուկ բարեկամության մասին: Ուրախալի է, որ լինելով Հայաստանից դուրս գործող համալսարան' Հայկազյան ճեմարանը կրթական օջախ է ոչ միայն հայերիս, այլև բոլոր ազգերի և կրոնների ներկայացուցիչների համար, ինչը համամարդկային արժեքներին համալսարանի հիմնադիրների նվիրվածության խոսուն վկայությունն է: Առանձնապես հաճելի է, որ Բեյրութի Հայկազյան ճեմարանի այս գեղեցիկ սրահում ներկա են նաև Լիբանանի հեղինակավոր համալսարանների' Բեյրութի ամերիկյան, Լիբանանի ամերիկյան և Սենթ Ժոզեֆ համալսարանների պրոֆեսորներ և ուսանողներ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը համալսարանականների հետ հանդիպմանը խոսել է նաև պատմությամբ ժառանգություն ստացած հայ-լիբանանյան բարեկամությունը շարունակելու, ավելի սերտացնելու, երկկողմ շփումներն ակտիվացնելու՝ հայ և լիբանանցի երիտասարդների առաքելության մասին, անդրադարձել՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին, մերձավորարևելյան տարածաշրջանի ներկայիս բարդ իրավիճակին և դրա հանգուցալուծման' Հայաստանի մոտեցումներին:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ծավալված բարեփոխումները, հեռանկարային մի շարք ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով դարերի պատմություն ունեցող հայ-լիբանանյան հարաբերություններին, որոնք Հայաստանի անկախացումից հետո էլ անցած քսան տարիներին մշտապես կարևորվել են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայերն ու լիբանանցիները եղել և մնում են տարածաշրջանի այն ժողովուրդները, որոնք ոչ թե ռազմատենչ ոգով ու թշնամանքով, այլ խաղաղասիրությամբ, կենսունակությամբ և աշխատասիրությամբ են վաստակել աշխարհի սերն ու հարգանքը:

«Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ կլինի արաբ եղբայրներին՝ Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի ժողովուրդներին, ովքեր չհանդուրժեցին մարդկության դեմ կատարվող հանցագործությունը և ապաստան տվեցին Օսմանյան իշխանությունների ոճրագործությունից փրկված հայ փախստականներին:

Մեր ժողովուրդների բարեկամության անկեղծության և ամրության մեկ ապացույց է նաև Լիբանանի իշխանությունների, խորհրդարանի և ժողովրդի սկզբունքային դիրքորոշումը: Լիբանանը մերձավորարևելյան առայժմ միակ երկիրն է, որի օրենսդիր մարմինը Ցեղասպանությունը դատապարտող երկու բանաձև է ընդունել»,-ասել է Հանրապետության նախագահը:

Իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները լիահույս են, որ շուտով արաբական աշխարհում խաղաղություն կտիրի, և մարդիկ հնարավորություն կստանան բռնել կայուն զարգացման ճանապարհը: Նախագահի խոսքով, Հայաստանը կողմ է այդ փոփոխությունների խաղաղ իրագործմանը՝ առանց զոհերի և ահաբեկչության։

Նշելով, որ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների անվտանգությունը մեծապես շաղկապված է, Նախագահը համալսարանականներին ասել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել և մշտապես ընդվզել է Ադրբեջանին բռնակցելու՝ խորհրդային իշխանությունների ապօրինի որոշման հետ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արցախցու ազատ ապրելու կամքը զենքի ուժով խեղդելու Ադրբեջանի իշխանությունների փորձերը համարժեք պատասխան ստացան: Արդեն գրեթե երկու տասնամյակ բանակցություններ են ընթանում, սակայն առայժմ չունենք խաղաղության համաձայնագիր միայն մեկ պատճառով. Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի փոխզիջումային լուծման, իսկ նավթային հեշտ եկամուտները այդ երկրի ղեկավարների մոտ գլխապտույտ ու սին պատրանքներ են առաջացրել խնդրի ռազմական լուծման ուղղությամբ:

Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ հրահրում են սպառազինությունների մրցավազք, հրաժարվում վստահության միջոցառումներից, փորձում մշտական լարվածություն պահել շփման գծում, մերժում համագործակցության, երկխոսության ցանկացած առաջարկ' այս ամենի համար վատնելով միլիարդներ: Սա իրական վտանգ է, որը թեժացնում է տարածաշրջանում առանց այդ էլ լարված մթնոլորտը' փոշիացնելով երկխոսության և խաղաղության հնարավորությունները»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ չնայած այս ամենին, Հայաստանը հավատարիմ է խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորմանը, քանի որ գիտակցում է պատերազմի արհավիրքը ոչ միայն հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված ժողովուրդների, այլև ամբողջ տարածաշրջանի համար և այս կապակցությամբ բարձր է գնահատում նաև Լիբանանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ:

Նախագահը խոսել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, նշել, որ մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռևս պետք է ստանա իր արժանի գնահատականը: Համաշխարհային քաղաքակիրթ հանրությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, դեռևս իր խոսքն ունի ասելու այս հարցում:

Ընդգծելով, որ հակամարտությունները և տարաձայնությունները քայքայում են կայունությունը մեր տարածաշրջաններում, խոչընդոտում են խաղաղ գոյակցության, բնականոն զարգացման և բարեկեցիկ կյանքով ապրելու հեռանկարը, Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանում արվում է հնարավորը՝ ապահովելու ապագա սերունդների առավել անվտանգ և ապահով ապագան' հավատալով կրթության միջոցով կայուն զարգացման և խաղաղ գոյակցության ճանապարհին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել
Ամենադիտված