The Associated Press. Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստինը
Վերջին լուրեր
Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ Ֆրանսիան պատրաստվում է այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին Պաղեստին պետության ճանաչմանը կողմ քվեարկել, տեղեկացնում է The Associated Press-ը:
Լորեն Ֆաբիուսը հայտնել է խորհրդարանին, որ Ֆրանսիան երկար ժամանակ է՝ աջակցում է Պաղեստինի՝ պետություն ստեղծելու հավակնություններին և «պատասխանելու է այո», երբ գործը հասնի քվերակությանը:
Երեքշաբթի կատարած հայտարարությամբ Ֆրանսիան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը, դարձավ առաջին կարևոր եվրոպական պետությունը, որը կողմ է քվեարկելու:
Պաղեստինցիները նշել են, որ Գլխավոր ասամբլեան ամենայն հավանականությամբ հինգշաբթի օրը կողմ է բանաձևին, որը բարձրացնելու է իրենց կարգավիճակը ՄԱԿ-ում դիտորդ առաքելությունից մինչև դիտորդ ոչ անդամ պետության կարգավիճակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ