Ավտովթարից տուժել է նաև ՀՀ նախագահի եղբոր որդի՞ն
Վերջին լուրեր
Նոյեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Ռենջ Ռովեր» մակնիշի` առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարված ավտոմեքենայում է եղել նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վթարի հետևանքով վերջինս վնասվածքներ ստացել է, թե ոչ՝ այս պահին հնարավոր չէ պարզել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Այս պահին դեպքի վայր է ժամանում նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը: Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի ինքնությունը և ճշտել, թե հիվանդանոց տեղափոխված անձը վարորդն է եղել, թե ավտոմեքենայում գտնվող ուղևորը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ