Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

10 գործարարներ, որոնք կյանքից վերցնում են ամեն ինչ

Վերջին լուրեր

Որոշ մարդիկ գիտեն, թե ինչպես կյանքից վերցնել ամեն ինչ: Նրանք շատ են աշխատում, հասնում են անասելի բարձունքների և, միաժամանակ, չեն խնայում իրենց միջոցները ճամփորդության, տարօրինակ զբաղմունքների, շքեղ կյանքի և բարերարության համար:

Սովորական մարդկանց շրջանում հարուստ-հաջողակները միշտ էլ նախանձ են առաջացրել, սակայն նրանք օգնում են մեզ կյանքին նոր աչքով նայելու և փոխելու կյանքի հանդեպ ունեցած մեր արժեքները: Business Insider հրատարակությունը ներկայացրել է IT ոլորտի ամենահաջողակ գործարարների ցանկը, որոնք կյանքից ստանում են ամեն ինչ:

1. Մարկ Ցուկերբերգ. Ֆիլմի և հայտնի երեկոյան շոուի գլխավոր հերոս: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր-ղեկավարը 28 տարեկան հասակում արդեն դարձել է լեգենդ: Ցուկերբերգի կյանքի մասին պատմող ֆիլմ է ստեղծվել` «The social Network»: Բացի այդ երիտասարդ, հարուստ և գեղեցիկ գործարարը մի քանի անգամ մասնակցել է ԱՄՆ-ի NBC հեռուստաալիքի ամենահայտնի շոուներից մեկում` «Saturday Night Live»: 2012թ.-ի մայիս ամսին Ցուկերբերգն ամուսնացել է իր ընկերուհի` Պրիսցիլայի հետ:

2. Փոլ Ալեն. Microsoft, սպորտային խմբեր և հավաքածուներ: Փոլ Ալենը, Բիլ Գեյցտսի հետ դառնալով Microsoft-ի հիմնադիր, կարողացել է աշխատել միլիարդավոր դոլարներ և համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նման հարստություն ունենալով` նա չի խնայում իր գումարները. նա հավաքագրում է կլասիկ համակարգիչներ, ձեռք է բերում անշարժ գույք և ունի իր սեփական սպորտային թիմերը, որոնց շարքին են դասվում Seattle Seahawks-ը և Portland Trailblazers-ը: Փոլ Ալենը նաև օգնում է բարեգործական կազմակերպություններին:

3. Սերգեյ Բրին. Google-ի ամենակարգին մարդը: Ո՞վ չէր ցանկանա գտնվել Սերգեյ Բրինի փոխարեն: Google-ի հիմնադիրը շատ հարուստ է և հիմա ինչ-որ նոր բան է փորձում Google-ի հատուկ բաժնում` Google X: Տեղեկություններ կան այն մասին, որ Բրինը մտադիր է ստեղծել ինքնակառավարվող ավտոմեքենա և Project Glass փոքրիկ և հարմարավետ համակարգիչ:

4. Բիլ Գեյտս. անխիղճ մագնատից մինչև բարերար: Չնայած այն հանգամանքին, որ Բիլ Գեյտսը բարեգործական հիմնադրամներին է նվիրաբերում իր ամբողջ եկամուտը, նա համարվում է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը: Գործարարի ճակատագիրը շատ տարօրինակ է: Իր աշխատանքային կարիերան նա սկսել է որպես շատ խիստ գործարար: Այն բանից հետո, երբ Microsoft-ը առաջատար դիրք գրավեց, Բիլը թողեց բոլոր ղեկավար պաշտոնները և ամբողջովին նվիրվեց բարեգործությանը: Բիլ Գեյտսն իր ընկերոջ` Ուորեն Բաֆետի հետ միասին ստեղծել են Giving Pledge հիմանադրամը, որով նրանք մեծահարուստներին հորդորում էին իրենց եկամուտների մեծ մասը նվիրաբերել բարեգործական նպատակներին:

5. Սթիվ Վոզնյակ. Apple-ի հիմնադրից մինչև վիդեոխաղերի հերոս: 62-ամյա Վոզնյակին երկրպագում են այն բանի համար, որ նա 1976թ.-ին Սթիվ Ջոբսի հետ միասին ստեղծել է Apple-ը: Շատերի համար դա էլ բավական է երջանիկ լինելու համար, սակայն Վոզնյակը շարունակում է իր աշխատանքը: Հիմա նա աշխատում է Fusion-io hi-tech ընկերությունում, որպես ինժեներ: Այդ ընկերությունը զբաղվում է ինֆորմացիայի պահպանման նոր ուղղությունների ստեղծման մեթոդների մշակմամբ: Վոզնյակը ոչ միայն լեգենդ է, այլ նաև iPhone-ի համար ստեղծված խաղի հերոս:

6. Մարկ Բենիոֆ. Տեխնիկական կանխատեսող և արկածախնդիր: Միլիարդատեր Մարկ Բենիոֆը ոչ միայն ստեղծել է salesforce.com-ը, որն արմատապես փոփոխել է ծրագրային աշխարհը, այլ նաև ստեղծել է բարեգործական մոդել: Իր հիմնադրամի` 1-1-1-ի շնորհիվ կազմակերպությունները բարեգործական նվիրատվություններ են կատարում այն պահից, երբ սկսում են շահույթ ստանալ: Բիենոֆը իր բարեգործական հիմնադրամին է փոխանցում իր ընկերության կապիտալի 1%-ը, ապրանքների գնի 1%-ը և աշխատողների աշխատաժամանակի 1%-ը: Բացի այդ 48-ամյա գործարարը սիրում է էկզոտիկ ճանապարհորդություններ, կամուրջներից հատուկ պարաններով ցատկ և յոգա:

7. Ռիչարդ Բրենսոն. Կյանք «վայելել պահը» կարգախոսով: Բրիտանացի գործարարը հիմնադրել է Virgin ընկերությունը, որի կազմի մեջ են մտնում 350 ընկերություններ, որոնց թվին են պատկանում ձայնագրող ընկերություն, բջջային կապի օպերատոր, ավիաընկերություն և տիեզերական ճանապարհորդության գործակալություն: Բացի այդ նա շատ գրքեր է գրել, որոնք մեծ վաճառք են ապահովել: 62-ամյա գործարարը հայտնի է վտանգավոր արկածների նկատմամբ ունեցած սիրով` իր ընտանիքի հետ նա բարձրացել է Էվերեստի գագաթը և բազում անգամներ փորձել է բազմաթիվ օդային և ջրային ռեկորդներ սահմանել:

8. Զախ Նելսոն. Ջրասույզ և ֆուտբոլիստ: Զախ Նելսոնին շատ դժվար է գտնել Լարի Էլիսոնի կողմից ստեղծված NetSuite ընկերությունում, որտեղ նա ընկերության ղեկավարն է: Շատ հաճախ Զախ Նելսոնն իր ժամանակն անց է կացնում ջրի տակ, որտեղ նա զբաղվում է ձկնորսությամբ: Ամերիկացի գործարարը նաև ունի իր սեփական ֆուտբոլային թիմը` Omaha Nighthawks-ը, և համարվում է Curbed.com անշարժ գույքի կայքէջի ներդրողը:

9. Շոն Պարկեր. Երեկույթների մոլի սիրահար: Համացանցային գործարարը, որը հայտնի է որպես Sean Parker-ի, Napster-ի և Facebook-ի համահիմնադիր, երեկույթների մոլի սիրահարի անուն է ձեռք բերել: Պարկերը հաճախ մեծ երեկույթներ է կազմակերպում իր Նյու-Յորքյան առանձնատանը, որտեղ նա հրավիրում է հայտնի երաժիշտների, կինոաստղերի և այլ հայտնությունների:

10. Լարի Էլիսոն. Մարդ, որն ունի ամեն ինչ, նույնիսկ մի քիչ էլ ավելին: Oracle ընկերության հիմնադիրը վերջին երկու տասնամյակների ընթացքում համարվել է աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը, որի կարողությունը գնահատվում է 41 մլրդ ԱՄՆ դոլար: Նա ունի իր սեփական սպորտային թիմը, նաև ունի մեծ քանակությամբ անշարժ գույք, որի մեջ մտնում է նաև Հավայան կղզիներում իր սեփական կղզին: Բացի այդ 68-ամյա գործարարը բարեգործական հիմնադրամներին մեծ գումարներ է նվիրաբերել:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված