«Ժողովուրդ». «Մահվան տեսիլը» Տեր-Պետրոսյանի շուրթերից
Վերջին լուրեր
«Ժողովուրդ» հայաստանյան պարբերականը գրում է.
«Երեկ հայ ազգի հանճարեղ բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի մահվան օրն էր. ուղիղ 85 տարի առաջ նա իր մահկանացուն կնքեց այդպես էլ մինչև վերջ չբացահայտված հանգամանքներում: Հայաստանի վերջին տարիների քաղաքական կյանքում Եղիշե Չարենցը թերևս ամենաարդիական հայ դասականն էր՝ հատկապես 2008-ի համաժողովրդական շարժման օրերին: Սակայն առավել հիշարժանը, ինչ խոսք, նրա «Մահվան տեսիլ» բանաստեղծությունն էր՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կատարմամբ.
Թող ո՜չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան,
և թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան...
Թե ինչ եղավ դրանից հետո, և ով եղավ զոհը, հայտնի է բոլորին: Ընդամենը երկու ամիս հետո կայանալիք նախագահական ընտրություններից առաջ այսօր արդեն ակնհայտ է, որ այդ զոհը հերթական անգամ եղավ խաբված ու հիսաթափված ժողովուրդը, որի' «լուսապսակ ապագայի» հավատքը կախաղանվեց:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ