Աշխարհին սպառնում է նոր համաշխարհային ջրհեղեղ
Վերջին լուրեր
Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում է ավելի արագ, քան կանխատեսվում էր, և ափամերձ շրջանների բնակիչները Երկիր մոլորակի վրա արդեն շատ շուտով կարող են բախվել ջրհեղեղի հետ, նախազգուշացնում են գերմանացի գիտնականները. հաղորդում է BBC-ն։
Հիմնվելով արբանյակային վերջին տվյալների վրա՝ կլիմայական փոփոխությունների Պոտսդամի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 20 տարվա ընթացքում օվկիանոսի մակարդակը բարձրանում է միջինում 3.2 միլիմետր մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ 60%-ով ավելի արագ, քան կանխատեսում էին ՄԱԿ-ի փորձագետները։
Ստացված արդյունքները ներկայացվել են Քաթարում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շրջանակներում կազմակերպած կոնֆերանսի ընթացքում։ Կլիմայագետների զեկույցում նաև նշվում է, որ աշխարհի միջին ջերմաստիճանը բարձրացել է՝ ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումների համաձայն և ի հեճուկս այն հոռետեսների, ովքեր գլոբալ տաքացման վտանգի մասին տեղեկությունը չափազանցված են համարում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ