Վենեսուելայում շքերթի ժամանակ ինքնաթիռ և ուղղաթիռ է կործանվել
Վերջին լուրեր
Վենեսուելայում շքերթի ժամանակ կործանվել է ուսումնա-մարզական K-8 ինքնաթիռը և ռազմական մեկ ուղղաթիռ, որն ուղևորվում էր դեպքի վայր. հաղորդում է Associated Press-ը նոյեմբերի 27-ին:
Չինաստանում արտադրված K-8 ինքնաթիռը կորցրել է կառավարումը և բախվել գետնին Վենեսուելայի ռազմա-օդային ուժերի տարեդարձին նվիրված ցուցադրական թռիչքի ժամանակ: Դեպքի վայր շտապող ռազմական Cougar ուղղաթիռը, որը պետք է փրկեր օդաչուներին, նույնպես կորցնելով կառավարումը և բախվելով գետնին՝ կործանվել է:
Վենեսուելայի տեղեկատվության նախարարի տարածած հայտարարության մեջ ասված է, որ ուսումնա-մարզական ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքություններն են եղել: Իսկ փրկարարական աշխատանքների շտապող ուղղաթիռի կործանման մասին նախարարը որևէ վարկած առաջ չի քաշել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ