Pussy Riot-ը, Բիլ Գեյթսն ու Հիլարի Քլինթոնը՝ 2012-ի 100 «գլոբալ մտածողների» ցանկում
Վերջին լուրեր
Pussy Riot պանկ խումբը հայտնվել է Foreign Policy ամերիկյան պարբերականի՝ 2012 թվականի «100 գլոբալ մտածողների» ցանկում։ Խմբի մասնակիցները՝ Մարիա Ալյոխինան, Նադեժդա Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը, զբաղեցրել են 16-րդ տեղը։
Բացի Pussy Riot-ից՝ 2012-ի 100 լավագույն մտածողների ցանկում ընդգրկվել են Եվգենի Կասպերսկին (40-րդ տեղ), բլոգեր Ալեքսեյ Նավալնին (45-րդ տեղ) և «Ի պաշտպանություն Խիմկինյան անտառի» շարժման առաջնորդ Եվգենի Չուրկովը (70-րդ տեղ)։
Առաջին հորիզոնականը գլոբալ մտացողների 100-յակում զբաղեցրել են Մյանմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին և այդ երկրի նախագահ Թեյն Սեյնը, ովքեր, ըստ պարբերականի, ցույց են տվել, որ փոփոխություններն իրատեսական են ամենուր, անգամ՝ ամենառեպրեսիվ պետություններում։
Երկրորդ հորիզոնականում Թունիսի նախագահ Մենսեֆ Մարզուկին է՝ «ի աջակցություն «արաբական հեղափոխության» գաղափարի կենսունակության» ձևակերպմամբ։
Երրորդ հորիզոնականը հատկացվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին և նրա կնոջը՝ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության գործող ղեկավար Հիլարի Քլինթոնին։ Քլինթոն ամուսիններն արժանացել են երրորդ հորիզոնականին այն բանի համար, որ «մինչև հիմա մտածում են ապագայի մասին»։
Չորրորդ տեղում է Սեբաստիան Տրունը, ով Սթենֆորդի համալսարանում ղեկավարում է արհեստական ինտելեկտի ուսումնասիրության լաբորատորիան։
Լավագույն հնգյակը եզրափակում են Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան։ Foreign Policy պարբերականը ընդգծել է Microsoft ի հիմնադրի և նրա տիկնոջ ինչպես բարեգործական գործունեությունը, այնպես էլ հենց Մելինդա Գեյթսի գործունեությունը՝ ուղղված աշխատանքի ծնելիության վերահսկման նախագծին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ