Ըստ «Նորդշելանդի»՝ պետք է պատժվեին «Շախտյորի» բոլոր ֆուտբոլիստները, նաև՝ մարզիչը
Վերջին լուրեր
«Նորդշելանդն» իր պաշտոնական կայքում նույնպես անդրադարձել է Լուիս Ադրիանոյի որակազրկմանը:
«Ուրախ ենք, որ ՈւԵՖԱ-ն այդքան արագ արձագանքեց այդ միջադեպին, համարելով, որ ֆուտբոլիստը խախտել է Fair Play-ի կանոնները և արժանի է պատժի: Սակայն այդ որոշումը ոչ մի իրական նշանակություն չունի և չի արտահայտում Fair Play-ի և Respect-ի կարևորությունը: Բացի այդ, պատիժը վերաբերում է միայն խաղացողին, սակայն այն պետք է անդրադառնար նաև մարզչի և մյուս խաղացողների վրա: Եթե խաղի ժամանակ մարզիչն ու մյուս խաղացողները պատասխանատվությունը վերցնեին իրենց վրա, ապա ֆուտբոլը չէր տուժի»,-նշվում «Նորդշելանդի» պաշտոնական հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ