Պայթյուններ Դամասկոսի քրիստոնեական թաղամասում. կան զոհեր
Վերջին լուրեր
Սիրիայում՝ Դամասկոսի քրիստոնեական Ջարամանա թաղամասում, պայթյուններ են տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ. այս մասին այսօր հաղորդում է Sinkhua գործակալությունը՝ հղում կատարելով սիրիական Ekhbaria հեռուստաալիքին։ Ըստ այդ տեղեկության՝ պայթեցվել է ականավորված 2 ավտոմեքենա և 2 ինքնաշեն պայթուցիկ սարք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Զոհվածների և վիրավորների մասին տեղեկությունը ևս չի պարզաբանվում։
Հիշեցնենք, որ Սիրիայում 2012 թվականի մարտ ամսից շարունակվում է զինված պայքարը նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ապստամբների միջև։ Ըստ տարբեր տվյալների՝ այս ընթացքում զոհվել է 20 հազարից մինչև 30 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ