Ռաուլ Ալբիոլը, հնարավոր է, խաղադաշտ չվերադառնա մեկ ամիս
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, հնարավոր է, մեկ ամիս զրկվի ակումբի պաշտպան Ռաուլ Ալբիոլի ծառայություններից. տեղեկացնում է marca-ն:
Ֆուտբոլիստը ոտքի վնասվածք է ստացել Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ալկոյանոյի» հետ խաղի առաջին րոպեին: Ալբիոլը պետք է բուժզննում անցնի, սակայն կասկածներ կան, որ նա ունի կոճի վնասվածք: Պաշտպանն այդ վնասվածքը ստացել է մրցակցի ֆուտբոլիստ Դավիդ Տորեսի հետ պայքարի ժամանակ: Հիշեցնենք, որ «Ռեալում» կա վնասվածք ունեցող ևս մեկ պաշտպան` Մարսելոն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ