Ցուցարարները մերկացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսնակի ընդունարանում
Վերջին լուրեր
ԱՄՆ-ում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորման կրճատման դեմ հանդես եկող ցուցարարները մերկացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի ընդունարանում. հաղորդում է LifeNews-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է 7 ակտիվիստներից բաղկացած խմբի, որը երեքշաբթի օրը ներխուժել էր ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Ջոն Բեյների ընդունարան։
Եվրոպական և աֆրոամերիկյան արտաքինով մի քանի տղամարդու և կնոջ մարմիններին խոշոր տառերով գրված էր Aids cuts – kill՝ «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ֆինանսավորման կրճատումը սպանում է»։ Նույն կարգախոսն ակտիվիստները բղավում էին, երբ մտան ընդունարան։
Բողոքի ակցիան կարճ է տևել, անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ցուցարարներին և տարել ոստիկանության բաժանմունք։
Իրենց էքսցենտրիկ պահվածքով ցուցարարները ձգտել են ուշադրություն սևեռել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերի պետական ֆինանսավորման կրճատման վերաբերյալ բանաձևի խնդրին, որը ներկա դրությամբ քննարկվում է Կոնգրեսում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ