Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով 

Ստյոպա Սաֆարյանը պահանջում է ուժը կորցրած ճանաչել իր մրցակցի թեկնածության գրանցումը

Վերջին լուրեր

Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով' Ձեզ եմ դիմում 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածության գրանցումը ներքոնշյալ հիմնավորումներով դատական կարգով վիճարկելու եւ ուժը կորցրած ճանաչելու համար:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համապատասխան' թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուները մինչեւ նոյեմբերի 23-ը ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել նախընտրական հիմնադրամներ կատարված մուտքերի եւ դրանց օգտագործման վերաբերյալ 2-րդ հայտարարագրերը 28.10.2012թ.-23.11.2012թ. ժամանակահատվածի համար: Հիշյալ ժամանակացույցի համաձայն' թեկնածուները 1-ին հայտարարագրերը ներկայացրել էին ամենաուշը մինչեւ նոյեմբերի 2-ը:

Թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի հիման վրա ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պատրաստած տեղեկանքի համաձայն' ինքնաառաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Էդուարդ Արտավազդի Պետրոսյանը մինչեւ օրս նախընտրական հիմնադրամ չի բացել եւ բացակայում է որեւէ տեղեկատվություն նրա կողմից կատարված ծախսերի վերաբերյալ: Մինչդեռ, հիշյալ թեկնածուն ունի նախընտրական մի քանի շտաբ (օրինակ, Մոլդովական եւ Թոթովենց փողոցների վրա), տպագրել է բուկլետներ եւ նախընտրական պաստառներ, որոնք համապատասխանաբար բաժանվում են ընտրողներին եւ փակցվել են քարոզչական պաստառների համար 10.000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում առանձնացված անվճար տեղերում (http://www.elections.am/aj2012/):

ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանը նոյեմբերի 23-ի դրությամբ 2-րդ հայտարարագրով մինչեւ այդ օրը իր նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուտքերի հանրագումար է ներկայացրել է 2.710.000 դրամը, որից' 2.652.080 դրամը ցույց է տրվել իբրեւ ԸՕ-ի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամից կատարված ծախսերի փաստացի չափ: Միաժամանակ այդ նույն գումարը ներկայացրել է թե’ իբրեւ այդ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման շուկայական արժեք, թե’ հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ: Նոյեմբերի 23-ի դրությամբ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները կազմել են 57.920 դրամ:

Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է. «Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ' տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով: Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում»:

Թեկնածու Ռոբերտ Սարգսյանը իր 2-րդ հայտարարագրում նախընտրական հիմնադրամ կատարված մուտքերի եւ դրանց օգտագործման վերաբերյալ նշել է, թե հիմնադրամ առաջին մուտքը արվել է 1.000.000 դրամ' 25.10.2012թ., երկրորդը'1.500.000 դրամ 07.11.2012թ., եւ երրորդը' 210.000 դրամ 23.11.2012թ.: Ընդհանուր առմամբ' 2.710.000 դրամ:

Հիմնադրամի այդ միջոցներից 865.605 դրամը 06.11.2012թ. փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար, եւս 1.409.500 դրամ' գովազդային վահանակների վրա պաստառների տեղադրման, ինչպես նաեւ' վահանակների տեղադրման համար: 23.11.2012թ. հավելյալ 156.975 դրամ հիմնադրամից փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար: Այս ամենը այն դեպքում, երբ թեկնածուի թվով 12 լայնաֆորմատ պաստառները համապատասխան վահանակներին փակցրել են դեռեւս նոյեմբերի 2-ին, մինչդեռ ԿԸՀ սահմանած ժամանակացույցով քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 4-ից: Թեկնածուն նշել է, որ բացի 220.000 դրամը, մնացած 2.432.080 դրամը ծախսել է հենց այս ծառայության համար: Զուգադիպությամբ թեկնածուի պաստառներից մեկը փակցված է Կենտրոնից դեպի Նոր Նորք եւ Ավան բարձրացող Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Նուշիկյան ասոցիացիային» պատկանող վահանակի վրա, որտեղ մայիսի 6-ի խորհրդրանական ընտրություններից առաջ փակցված է եղել իմ նախընտրական լայնաֆորմատ պաստառը, եւ որի համար ես այդ ընկերությանը վճարել եմ շուրջ 280.000 դրամ: Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կողմից 12 այդպիսի վահանակների պարագայում (կրիչով 12 պաստառների նկարները կցված են) ակնհայտ է, որ դրանց շուկայական գնի հանրագումարը գերազանցում է ոչ միայն ցույց տրված արժեքը, այլեւ ողջ նախընտրական հիմնադրամի միջոցները: Այսպիսով, ակնհայտ է, որ հիշատակված ապրանքի եւ ծառայության ձեռքբերման համար թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ցույց տրված փաստացի չափը նվազեցված է, չի համապատասխանում դրա իրական շուկայական արժեքին եւ գերազանցում է հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին:

Հիշյալ ապրանքից ու ծառայությունից զատ, թեկնածու Ռոբերտ Սարգսյանն իր 2-րդ հայտարարագրում ցույց է տվել, թե նախընտրական բուկլետների տպագրության նպատակով 07.11.2012թ. հիմնադրամից փոխանցել է 120.000 դրամ: Նույնը օրը հիմնադրամից 100.000 դրամ փոխանցվել է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջաններում տեղեկատվության տարածման համար: Հայտարարագրից պարզ չէ, թե ինչ է հասկացվում դրա տակ, որովհետեւ բացի լայնաֆորմատ պաստառներից ու բուկլետներից, թեկնածուի քարոզչության հետ կապված ընտրատարածքում ամեն քայլափոխի տեսանելի են նախընտրական շտաբերի վրա փակցված միջին ֆորմատի վահանակներ (որոնց վրա նշված է 35 տպաքանակ, մինչդեռ դրանք ավելի շատ են), նոյեմբերի 22-ից բոլոր բնակարաններում բաժանվում են թեկնածուի հերթական համարն ընդգծող հիշեցման թերթիկներ, եւ վերջապես' Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների բոլոր շենքերում, վերելակների ներսում կամ նրանցից դուրս գովազդային վահանակների վրա համատարած փակցվել են A3 եւ ավելի մեծ ձեւաչափերի նկարներ: Խոսքը վերաբերում է այդպիսի հազարավոր պաստառների (մի քանի լուսանկարներ կցվում են օրինակի համար): Ակնհայտ է, որ նշված բոլոր ծառայությունների ու ապրանքների փաստացի եւ շուկայական արժեքները թաքցվում են թեկնածուի կողմից:

Չնայած այս ամենին, ԸՕ-ի մեկ այլ ակնհայտ խախտում վերաբերում է թեկնածուի նախընտրական շտաբերին ու դրանց թվին: Ոչ 1-ին, ոչ էլ 2-րդ հայտարարագրերում թեկնածուն չի հիշատակել որեւէ ծախս նախընտրական շատբերի վարձակալության կապակցությամբ:

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ «Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները»: Մինչդեռ, քարոզարշավի մեկնարկից ի վեր թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայվել է Ռոբերտ Սարգսյանի ընտրական շատաբերից մեկը (տեսանյութը կցվում է):

ԸՕ-ի այդ հոդվածի հիշյալ մասը նաեւ պարտադրում է, որ ընտրական շտաբերի թիվը «չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը»: Մեր կողմից թիվ 1 ընտրատարածքում հայտնաբերվել է թեկնածուի առնվազն 50 նախընտրական շտաբ' համապատասխան գրառմամբ: Եւս մեկ անգամ ընդգծենք, որ դրանց վրա փակցված ցուցանակները վրա իբրեւ տպաքանակ նշված է 35-ը, ինչպես նաեւ նախկինում թեկնածուի թիմի ներկայացուցիչները նույնպես դա հայտարարել են իբրեւ շտաբերի ընդհանուր թիվ' նվազեցնելով դրանց իրական թիվը: Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի լուսանկարնեը կրիչով եւ դրանց հասցեների ցուցակը կցվում է:

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետն ամրագրոմ է. «Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան' թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:

Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի եւ նրա կողմնակիցների կողմից կատարվել են Ընտրական օրենսգրքի եւ նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ակնհայտորեն կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ուստի, Ձեզ եմ դիմում 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածության գրանցումը ներքոնշյալ հիմնավորումներով դատական կարգով վիճարկելու եւ ուժը կորցրած ճանաչելու համար:

Դիմող՝ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան

Թիվ 1 ընտրատարածում պատգամավորության թկնածու Ռոբերտ Սարգսյանի նախնտրական շտաբերի հասցեները

Նանսեն 10
Գաի 2
Մալյան 2
Խուդակովի 3
4-րդ փողոց, 3-րդ նրբանցք 1
Խուդակովի 40
6-րդ – 5-րդ փողոցների խաչմերուկ
Խուդակով 68
Սաֆարով – Խուդակով փողոցների խաչմերուկ
3-ոդ փողոց 36
3-րդ փողոց 42
Աճառյան 42
Աճառյոն – Բաբաջանյան խաչմերուկ
Աճառյանի 12
Բաբաջանյան 129
Մոլդովական 2
Մոլդովական 12
Մոլդովական 26
Թոթովենց 11
Նոր Նորքի հանրակացարաններ
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 2/14
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 2/12
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/5
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 2/8
Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 1/11
Ավան-Առինջ 3-րդ միկրոշրջան 2/5
Թումանյան Թաղ. 13/3
Թումանյան Թաղ. 6/3
Թումանյան Թաղ. 8
Վարուժան Թաղ. 8
Վարուժան Թաղ. 9
Իսահակյան Թաղ. 1/2
Իսահակյան Թաղ. 45
Քուչակ Թաղ. 20
Քուչակ Թաղ. 47
Նարեկացի Թաղ. 38
Նարեկացի Թաղ. 40
Նարեկացի Թաղ. 44
Նարեկացի Թաղ. 54
Հովհաննիսյան Թաղ. 24/1
Հովհաննիսյան Թաղ. 24/2
Բրուսով Թաղ. 69
Բրուսով Թաղ. 70
Դուրյան Թաղ. 34
Դուրյան Թաղ. 37
Դուրյան Թաղ. 47
Դուրյան Թաղ. 54
Չարենց Թաղ. 15
Չարենց Թաղ. 12
Սայաթ-Նովա Թաղ. 8

Որոշ դեպքերում (երբ շտաբերը փոքր, օժանդակ կառույցներում են գտնվում եւ դրանց հասցեն ճշտել բավականին դժվար է), շտաբերի հասցեների փոխարեն նշված են մոտակա շինությունների/խաչմերուկների հասցեները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից
Ամենադիտված