Ֆրանսիան ևս կողմ է Պաղեստինյան հանրապետության ստեղծմանը
Վերջին լուրեր
Ֆրանսիան ևս հայտնվել է այն երկրների շարքում, որոնք պաշտոնապես հայտարարել են ՄԱԿ-ում Պաղեստինյան ինքնավարությանը դիտորդ պետության կարգավիճակի տրամադրմանը «կողմ» քվեարկելու մտադրության մասին։ Փարիզի դիրքորոշման մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։ Նա ընդգծել է, որ կարգավիճակի ընձեռումը և անկախ պետության ստեղծումը նույն բանը չեն։
«Այս հինգշաբթի կամ շաբաթ օրը, երբ հարցը դրվի քվեարկության, Ֆրանսիան «կողմ» կքվեարկի։ Ամեն դեպքում պաղեստինյան հանրապետության ստեղծումը կարող է ձեռքբերվել միայն երկկողմանի անհապաղ և պարտադիր բանակցությունների ճանապարհով։ Քվեարկությունն այս հարցով նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի շրջանակներում հինգշաբթի օրը։ Ավելի քան 130 պետություն, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, արդեն հայտարարել են Պաղեստինի՝ որպես հանրապետություն ճանաչման մասին. հաղորդում է Euronews-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ