Քրիշտիանու Ռոնալդուն հավակնում է «Համաշխարհային մարզիկ» մրցանակին
Վերջին լուրեր
Laureus 2012 մրցանակաբաշխության World Sportsman մրցանակին հավակնում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուն. տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ այս մրցանակին հայտնի ֆուտբոլիստը նոմինացվել էր նաև 2009-ին: Այժմ՝ երեք տարի անց, ֆուտբոլիստը նորից կպայքարի այս մրցանակի համար, որին ձգտում են նաև Ֆետելը (Formula 1), Բոլթը և Ֆարահը (թեթև ատլետիկա), Լեբրոն Ջեյմսը (բասկետբոլ), Ուիգինսը (հեծանվասպորտ) և Լեոնել Մեսսին (ֆուտբոլ): Եզրափակչի 6 մասնակիցների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 13-ին, իսկ հաղթողի անունը կհայտարարվի 2013-ի մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ