Washington Post. Հայերեն լեզուն ծախսատար է Վաշինգտոնի արվարձաններում
Վերջին լուրեր
ԱՄՆ-ում «հայկական սպառնալիքի» պատճառով Քարոլ շրջանի ոստիկանապետ Հավեն Շումեյքերն առաջ է քաշում անգլերենը շրջանի պետական լեզու ճանաչելու մասին որոշումը:
Նման որոշման հարցն առաջ է եկել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Վաշինգտոնի արվարձաններում հսկայական գումարներ են ծախսվում հողօգտագործման վերաբերյալ մի շարք պետական փաստաթղթեր հայերեն թարգմանելու համար:
Այդ որոշումը խիստ քննարկումների պատճառ է դարձել ժամանակին գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող այդ համայնքում: Բնակիչները կարծում են, որ այդ որոշումը տարաձայնությունների կհանգեցնի համայնքի անդամների միջև:
Իսկ ոստիկանության կոմիսար Ռիչարդ Ռոթշիլդն ասել է, որ այդ որոշումն ընդհանուր ոչինչ չունի քսենոֆոբիայի և ազգատյացության հետ, այլ ուղեկցվում է առողջ բանականությամբ:
«Եթե դուք ներգաղթել եք Ամերիկա, ապա դուք պետք է սովորեք մեր լեզուն: Ես չպետք է սովորեմ ձեր լեզուն: Ամեն ինչ շատ պարզ է` եթե ես գնում եմ Հռոմ, ապա պետք է իտալացու նման պահեմ ինձ»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ