Լատվիան կոչ է անում ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով
Վերջին լուրեր
Լատվիան պաշտոնապես վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու անհրաժեշտության վերաբերյալ իր դիրքորոշումը, տեղեկացնում է Trend գործակալությունը:
Այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը: «Մենք հուսով ենք և կոչ ենք անում Արցախյան հիմնախնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել Լատվիայի վարչապետը:
Ադրբեջանական պաշտոնյաների հետ հանդիպմանը ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ-ի շրջանակներում լուծելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ