Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

ՀՀ վարչապետը՝ բարեկեցիկ ծերության մասին

Վերջին լուրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովին: Այն անցկացվում է կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով նման ձևաչափով քննարկումները՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումը հասարակության բոլոր ինստիտուտներին առնչվող և բոլոր ոլորտներում արմատական փոփոոխություններ պահանջող ամենաբարդ ռեֆորմներից է:

«Արդեն անցել է ավելի քան ութ տարի, ինչ առաջին անգամ հանրությանը ներկայացրինք Հայաստանի Հանրապետությունում կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Այդ ընթացքում տարբեր կառույցներից ստացել ենք ֆինանսական և տեխնիկական օժանդակություն, ձևավորել ենք երիտասարդ մասնագետների թիմ, որը ծանոթ է միջազգային փորձին, տիրապետում է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների, ունենք մոդելներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել տարբեր սցենարներ և այդ հաշվարկների հիման վրա դուրս բերել Հայաստանի համար առավել օպտիմալ տարբերակը: Մենք նաև ձևավորել ենք կենտրոն, որի նպատակն է հանրությանն իրազեկել կենսաթոշակային բարեփոխման ուղղությամբ մեր կողմից իրականացվող բոլոր միջոցառումների մասին: Մեր հայեցակարգը քննադատության պակաս չի զգում, և պետք է օգտվենք դրանից, որովհետև քննադատները փորձում են բացահայտել և հանրությանը ներկայացնել դրա թույլ կողմերը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ բաշխողական համակարգի դեպքում կենսաթոշակառուների կենսամակարդակը պայմանավորված է ոչ թե նրանց աշխատանքային կենսագրությամբ, այլ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, համաշխարհային տնտեսության կոնյուկտուրային փոփոխություններով: Ի վիճակի չլինելով վերցնել այդ ֆինանսական բեռը՝ զարգացած երկրները փորձում են կենսաթոշակային տարիքի փոփոխության և որոշակի սոցիալական պարտավորություններից հրաժարվելու ճանապարհով մեղմել սոցիալական լարվածությունը, բայց ապարդյուն:

Վարչապետի խոսքով՝ մասնագետները նշում են, որ, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանն այսօր դեռևս ունի հնարավորությունների պատուհան և պետք է օգտվի դրանից՝ իրականացնելով կենսաթոշակային բարեփոխումներ. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար: Դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է՝ մտածել բարեկեցիկ ծերության մասին, այսինքն՝ նա պարտավոր է աշխատանքի ընթացքում որոշակի հատկացումներ կատարել իր անձնական հաշվին և կուտակել ապահով ծերության համար: Ընդ որում, որպեսզի այդ անցումն ավելի մոտիվացված լինի, պետությունը պարտավորություն է ստանձնում կրկնապատկել իր քաղաքացիների խնայողությունները. որքան քաղաքացին կկուտակի իր հաշվին, այդքան պետությունը կկրկնապատկի նրա խնայողությունը: Այսպիսի մոտեցումը պարտադրում է, որպեսզի հասարակությունը փոխի իր մտածողությունն այս բնագավառում: Մեր երիտասարդները պարտավոր են ծանոթանալ այս հայեցակարգին, քանի որ 2014 թ. հունվարի 1-ից նրանք պետք է ընտրություն կատարեն և ինքնուրույն պլանավորեն իրենց ապագան»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կուտակային հիմնադրամներ ներդնելու պարագայում պետությունը չի խուսափում պատասխանատվությունից: Մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգն ունի նվազագույն սոցիալական երաշխիքների բաղադրիչ, որտեղ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է պետության վրա: «Պետությունը պարտավորություններ ունի սոցիալապես խոցելի խավերի նկատմամբ և երաշխավորում է նվազագույն սոցիալական ապահովվածություն իր բոլոր քաղաքացիների համար»: Գործելու են նաև կամավոր կուտակային հիմնադրամներ այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան կուտակել օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափից ավելի գումար:

Վարչապետն անդրադարձել է քաղաքացիների խնայողությունների կառավարման և երաշխիքների հարցին. «Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքական շահարկումներ կան: Մեր հայեցակարգի դրույթները ճիշտ չեն ներկայացվում. փորձում են մարդկանց վախեցնել, որ այդ միջոցները պետությունը կփոշիացնի, և ապագայում քաղաքացին խնայողություններ չի ունենա: Այս հարցում էական նշանակություն ունի, թե ովքեր են լինելու կառավարիչները: Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ օրենսդրությամբ սահմանել ենք բավական խիստ չափանիշներ կառավարիչների ընտրության և կուտակված միջոցների կառավարման համար: Այդ միջոցները կարող են պահվել միայն հուսալի արխիվներում, որոնք համաշխարհային համադրումների ներքո համարվելու են առավել ապահով ակտիվներ: Պետությունը նաև պատրաստ է երաշխավորել գնաճին և փոխարժեքին առնչվող որոշակի ռիսկեր»:

Ներկայացնելով կենսաթոշակային բարեփոխման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ, մասնավորապես, Հայաստանում ներդրվում է անհատական հաշիվների համակարգ, որը հնարավորություն կտա 2013 թ. առնվազն 65 հազար տնտեսվարող սուբյեկտ ունենալ էլեկտրոնային ստորագրություն ու էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնել հարկային մարմիններին:
Տիգրան Սարգսյանի խոսքով' ցանկացած բարեփոխում ենթադրում է քաղաքացիների վարքագծային կանոնների փոփոխություն, ինչը բավական ցավոտ գործընթաց է: Որպես հաջողված ռեֆորմի օրինակ նա մատնանշել է ճանապարհատրանսպորտային պատահարների պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրումը, որի նկատմամբ հասարակությունն այլևս բացասական վերաբերմունք չունի: Այդ տեսակետից կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը և փոխանակումը:

Իր խոսքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քերեն Հիլիարդը բարձր է գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության գործողությունները. «Այսօր Հայաստանի կառավարությունը պատրաստ է գործարկելու եռաստիճան կենսաթոշակային համակարգը, որը վերջ կդնի կենսաթոշակառուների շրջանում աղքատությանը: Կառավարությունը ներգրավել է միջազգային փորձագետների և կառուցել նախագիծ, որը կօգնի մարդկանց մասնակցություն ունենալ կենսաթոշակային խնայողություններ կատարելու գործին: Այն պատասխանատվություն ունի կրթել ու տեղեկացնել քաղաքացիներին համակարգի մասին, իսկ ներկայիս սերունդը, որ համակարգի շահառուն է, պետք է բարձր գիտակցություն ունենա, որ ինքն այն անցումային օղակն է, որ կապահովի և՛ իր ծնողների, և՛ իր կենսաթոշակային գումարները»:

Նոյեմբերի 27-28-ը Երևանում անցկացվող միջոցառմանը հրավիրված է ավելի քան 130 մասնակից՝ ԱՊՀ և Եվրամիության անդամ երկրների կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներ, մասնագետներ, պետական կառավարման մարմինների ու գերատեսչությունների, առևտրային բանկերի և այլ ֆինանսական կառույցների, ասոցիացիաների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև ակտիվների կառավարիչներ: Տարեկան համաժողովի նպատակն է ուսումնասիրել կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ նախաձեռնած երկրների փորձը և մարտահրավերները, ինչպես նաև ամփոփել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների առաջին երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները և քննարկել առաջիկա անելիքները: Միջոցառման իրականացմանն աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ու Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված