«Չարենց» դիմաքանդակի բացման արարողությունը
Վերջին լուրեր
Նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցի մահվան տարելիցի կապակցությամբ, բանաստեղծի տուն-թանգարանում տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանի «Չարենց» դիմաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը, որը քանդակագործը նվիրել է թանգարանին:
Միջոցառմանը մասնակցում էին նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, արվեստագետներ:
Ելույթ ունեցան գրողների միության նախագահ Լ. Անանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակից Ա. Գյուրջյանը, արվեստաբան պրոֆ. Մերի Երզնկյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլի Հակոբյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Չարենցի դիմաքանդակի հեղինակը:
Մկրտիչ Տարագճեանը 1982 թվականից հաստատվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում:
Քանդակագործը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոնրեալում, Բոստոնի հայկական թանգարանում, մասնակցել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայում կայացած Մանրանկարչական արվեստի միջազգային ցուցահանդեսին («International Miniature Art Show»), Երեւանում ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի նկարիչների միության կազմակերպած Համահայկական ցուցահանդեսին:
Արվեստագետի գործերն իրենց արժանի տեղն են զբաղեցնում Ամերիկայում, Կանադայում, Գերմանիայում, Ավստրալիայում գտնվող մշակութային հաստատություններում և մասնավոր հավաքածուներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ