Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Երևանյան «գազանանոցը» անտերության է մատնված

Վերջին լուրեր

Facebook սոցցանցի օգտատեր Գևորգ Ներսեսյանը (Gevorg Nersesyan) իր էջում գրել է.

«Կենդանաբանական այգին արդեն մեկ շաբաթ է՝ անտերության է մատնվել. տնօրեն Ռուբեն Խաչատրյանը գործուղման մեջ է, իսկ տնօրենի պարտականությունները, ենթադրվում է, դրված են փոխտնօրենների վրա, որոնցից Մ. Մանուկյանը, ով իր թերի կրթությամբ տնօրենի գիտական գծով տեղակալն է, գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մյուսը՝ Գ. Սարգսյանը, Աստված գիտի թե որտեղ:

Սակայն զարմանալի չէր Ռ. Խաչատրյանի նման գործելաոճը, հատկապես երբ ունկնդրում ենք FM 106.5 ռադիոյին նոյեմբերի 14-ին տրված հարցազրույցը. «…Անկեղծ ասած՝ ես ինձ պրոֆեսիոնալ այս ոլորտում չեմ համարում: Ես ինքս մասնագիտությամբ կենսաբան չեմ կամ կենդանաբանական այգիների աշխատանքում փորձ չունեմ, փորձ ունեմ վայրի բնության մեջ աշխատելու՝ վայրի կենդանիների հետ աշխատելու, ֆիլմեր նկարահանելու կենդանիների մասին, կրթության ոլորտում փորձում եմ բավականին եւ հասարակական գործունեությամբ…»: Հիշեցնենք, որ նա ռեժիսոր Հարություն Խաչատրյանի որդին է: Իսկ թե ինչ գործ ունի նման սիրողական մակարդակի տնօրենն այգում, կարծում եմ՝ պատկան մարմինների քննարկման առարկա է:

Նման աշխատաոճի արդյունքում շուրջ մեկուկես տարվա ընթացքում իրենց «դիմումների համաձայն» աշխատանքից ազատվել են ավելի քան 70 աշխատակիցներ, ինչը պետք է նաեւ հայտնվեր Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ուշադրության կենտրոնում:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ աշխատակիցները, որոնք զոհ են եղել տարբեր խաբկանքների ու շանտաժների եւ զրկվել են աշխատանքից, չեն դիմել դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու համար: Պատասխանը տրամաբանական է՝ նույնիսկ երեք ամսվա աշխատավարձը բավարար չէ փաստաբանական ծառայությունների դիմաց վճարելու համար, նրանք ուղղակի փրկել են իրենց երկար տարիների բարի համբավը:

Նոյեմբերի 26-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Անահիտ Գալստյանի հայցն ընդդեմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի (որի տնօրենն է Ռուբեն Խաչատրյանը)՝ աշխատանքում վերականգնելու պահանջի մասին: Երրորդ դատական նիստն էր: Չնայած այն հանգամանքին, որ այգու պատասխանատուները, ինչպես միշտ, թռած են, ի զարմանս ինձ, դատական նիստին «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչը՝ փաստաբանը, ներկայացել էր: Սակայն զավեշտալին այն էր, որ պատասխանող կողմը երեք ամիս անց դատական նիստի է ներկայանում անպատրաստ, այն դեպքում, երբ դեռեւս ս.թ. սեպտեմբերի 26-ին պատասխանող կողմը միջնորդել էր հայցադիմումին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել, ինչը դատարանը բավարարել էր:

Այս անգամ պատասխանող կողմը ներկայացավ հայտարարությամբ, որով առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել եւ միջնորդեց դատարանին՝ դատական նիստը հետաձգել: Պատասխանող կողմը չուներ հստակ առաջարկ եւ ակնկալում էր, որ կողմերը քննարկեն հաշտության համաձայնագրի կետերը: Հայցվոր կողմն առարկեց միջնորդությանը, քանի որ հայտարարությունը նախ՝ վստահություն չէր ներշնչում եւ երկրորդ՝ ավելի շատ նպատակ էր հետապնդում դատական նիստը հերթական անգամ հետաձգելու: Ուստի դատարանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, եւ դատական նիստը կայացավ…

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց հայցային պահանջները, ինչպես նաեւ դրանք հիմնավորող փաստական եւ իրավական հիմքերը՝ «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռ. Խաչատրյանի կողմից թույլ տրված անօրինականությունները՝ անհիմն նկատողություններն ու աշխատանքից ազատման հրամանները, ինչպես նաեւ հայցի պահանջը, այն է՝ հայցվորին վերականգնել աշխատանքում: Այնուհետեւ պահանջեց, որ պատասխանող կողմը հիմնավորի եւ ապացուցի իր գործողությունների օրինականությունը: Հաջորդ նիստին կողմերը համապատասխան ապացույցներ կներկայացնեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված