Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է «Օվիռի» պետը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետը հրամաններ ստորագրեց:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշված պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության իրավաբանական վարչության պետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)