Ինքնահրկիզման հետևանքով մահացել է
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.55-ի սահմաններում Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի շտապօգնության կայանից Արմավիր մարզի Տարոնիկ գյուղից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 55-ամյա Սիլվա Բաղդասարյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Բաղդասարյանը երեկ՝ կեսօրին, ըստ գյուղացիների պատմածի, Րաֆֆի փողոցի թիվ 8-րդ տանը, որտեղ որ բնակվել է, իր վրա է լցրել դիզելային վառելանյութ և ինքնահրկիզվել։ Երբ նրան տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոնի այրվածքաբանության կենտրոն, նա այրվածքներ է ստացած եղել 2-րդ, 3-րդ, 4-րդ կարգի։ Ըստ բժիշկների՝ այրված է եղել մարմնի 90 տոկոսը։
Ժամը 23.00-ի սահմաններում Ս. Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Ս. Բաղդասարյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ, հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում և անցած տարվա դեկտեմբերի 23-ին նա դուրս էր գրվել հոգեբուժական կենտրոնից։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել