Անձնակազմին ներկայացվեց «Օվիռի» նորանշանակ պետը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ–մայոր Արթուր Օսիկյանը ժամանեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ փոխոստիկանապետի հետ ժամանել էր նաև երեկ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով անձնագրային և վիզաների վարչության պետ նշանակված Հովհաննես Քոչարյանը։
Անձնագրային և վիզաների վարչության դահլիճում էին հավաքվել նաև ոստիկանության բոլոր բաժինների և բաժանմունքների անձնագրային ծառայությունների պետերը։ Մինչ ոստիկանապետի տեղակալ Աթուր Օսիկյանը անձնակազմին կներկայացներ նորանշանակ վարչության պետին, նրանք շրջեցին անձնագրային և վիզաների վարչության շենքում, զրույցներ ունեցան շենքում գտնվող քաղաքացիների հետ՝ լսելով նրանց հուզող հարցերը։ Մի քանի հարցերի սպառիչ պատասխաններ և հանձնարարականներ տրվեցին։ Խորհրդակցությանը ներկա էր նաև անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
{gallery}shamshyan/Andznagrayin-Kocharyan{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)