Ջրանցքում հայտնաբերվել է շուկայի աշխատակցի դիակը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղով անցնող ջրանցքի մեջ կա դիակ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Մասիսի փրկարարական ջոկատը:
Ջրանցքի միջից դուրս է բերվել տղամարդու դիակ:
Ըստ դատաբժշկական նախնական տեղեկությունների՝ դիակի վրա չկան բռնության հետքեր:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը: Նա Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ 70-ամյա Յուրի Գրիգորյանն էր, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում եր Չարբախի շուկայում՝ որպես պահակ:
Ֆոտոլրագրողը հայտնում է որ, ըստ հավաքվածների, Յու. Գրիգորյանը տառապում էր հոգեկան հիվանդությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)