Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15.00-ի սահմաններում Երեւան-Երասխ-Մեղրի-Իրան միջպետական ավտոճանապարհի 158/6-րդ կիլոմետրին, «ՄԱՆ» դիզելային վառելիք տեղափոխող բեռնատար մակնիշի 555 ԼԼ 54 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջ գյուղի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Վթարից հետո բաքերում գտնվող դիզվառելիքային սոլյարկան դատարկում էին այլ բեռնատարի մեջ:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ոստիկանները:
Բեռնատարը վարել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ Խաչիկ Ղազարյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմեցին, որ բեռնատարը պատկանում է «ԳԵՊՈ տանիք» ՍՊԸ-ին, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/Gruzavik{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)