Ավտովթար՝ Հրազդանի կիրճում, «Տոյոտա»-ն հրաշքով չի հայտնվել գետում (ֆոտո, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում Հրազդանի Կիրճում՝ Կիևյան կամուրջի տակ, իրար են բախվել «ԳԱԶԵԼ» մակնիշի 318 ՍՕ 64 և «Տոյոտա Կարոլա» մակնիշի 28 ՕՕ 220 համարանիշի ավոտմեքենաները;
Հարվածի արդյունքում «Տոյտոտա Կարոլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամուրջի երկաթե ճաղավանդակներին և հայտնվել կամուրջի տակով անցնող երկաթե խողովակների վրա:
Եթե չլինեին երկաթե խողովակները, ապա «Տոյոտա Կարոլա»-ն հայտնվելու էր Հրազդան գետում:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
«Տոյոտա Կարոլա»- վարել է 24-ամյա Մուշեղ Գրիգորյանը, իսկ «ԳԱԶԵԼ»-ը վարել է 27-ամյա Լևոն Գիշյանը:
Դեպքի վայր էիր ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննիչը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/kirch{/gallery}


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)