Եղբայրն իր եղբոր այգուց կտրել և գողացել է 20 տարվա պտղատու ծառերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` հունվարի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում Օշական գյուղում տեղի ունեցած պտղատու ծառերի գողության փաստով:
Ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի բնակիչ 30-ամյա Կամո Իգիթյանը և հայտնել, որ 2011 հոկտեմբերից մինչև այս տարվա հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք Օշական գյուղում վարձակալական հիմունքներով իրեն պատկանող հողամասից կտրել են 30 հատ պղատու, այդ թվում` դեղձենի, ծիրանենի, 20-25 տարվա ծառեր:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու համար Աշտարակի բաժին է բերվել Աշտարակի բնակիչ 49-ամյա Մաթևոս Իգիթյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, Կամո Իգիթյանի եղբայրն է: Պարզվել է, որ ծառերը կտրել և այգուց տարել է Մաթևոս Իգիթյանը:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ