Դպրոցականը դանակահարել է համադասարանցուն
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 17-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ երեկ՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 20 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի սովորողներ 15-ամյա Էրիկ Հարությունյանի, ով սովորում է 9-րդ դասարանում, և 15-ամյա Հայկ Ղարագյոզյանի միջև։
Վիճաբանության ժամանակ Է. Հարությունյանը իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է համադասարանցի Հ. Ղարագյոզյանի աջ ազդրին։ Մարմնական վնասվածք ստացած աշակերտը բուժօգնության չի դիմել։ Ոստիկանությունը նրան տվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Է. Հարությունյանը հանձնվել է ծնողներին։ Փաստի առթիվ ոստիկանության Վանաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ